Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Մարզպետի բարեկամի համար պաշտոնն ազատեցին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքից տեղեկանում եմ, որ սեպտեմբերի 15-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ղեկավարվելով մի շարք օրենքներով և հիմք ընդունելով Վարդան Մադաթյանի` 2025թ․ սեպտեմբերի 15-ի դիմումը՝ ազատել իրեն Սեւքարի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մարմնի համակարգողի պաշտոնից, բավարարել է նրա դիմումը և նույն օրը՝ սեպտեմբերի 15-ին, Վարդան Մադաթյանին նշանակել Բերքաբերի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող՝ կնքելով աշխատանքային պայմանագիր՝ մինչև 2028թ․ ապրիլի 7-ը։ 

Մարզպետ Հ․ Ղալումյանը Վ․ Մադաթյանին Սևքարի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող էր նշանակել 2024թ․ հունիսի 7-ին, նրա հետ աշխատանքային պայմանագիր էր կնքել մինչև 2028թ․ ապրիլի 7-ը։ Ինչո՞ւ Սևքարի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնում մեկ տարի եւ 3 ամիս աշխատելուց հետո Վ․ Մադաթյանը դիմում տվեց՝ ազատվեց այդ պաշտոնից եւ զարմանալի արագությամբ` նույն օրը նշանակվեց Բերքաբեր գյուղի  դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Սեւքար գյուղից տեղեկացա, որ Վ․ Մադաթյանը Սեւքարի հարեւան Սարիգյուղի բնակիչ է, Սեւքար գյուղի փեսա, նրա համար Սեւքարի դպրոցում վարչատնտեսական մասի համակարգող աշխատելն ավելի հարմար է, քանի սահմանամերձ` Սարիգյուղից բավական հեռավորությամբ գտնվող Բերքաբերի դպրոցում։ Եվ ահա թե ինչու։ 

Սեւքարից հայտնեցին, որ Սեւքարի դպրոցում աշխատում են մարզպետ, արմատներով Սեւքար գյուղից Հայկ Ղալումյանի հարազատ բարեկամները, եւ նրանցից մեկին մարզպետն առաջիկայում նշանակելու է Սեւքարի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող։ Հենց այդ պատճառով էլ մարզպետը նախ թափուր է դարձրել Սեւքարի դպրոցի վարչատնտեսական մասի համակարգողի պաշտոնը` տեղավորելով նախկին աշխատողին։ Մարզպետ Հ․ Ղալումյանը Նիկոլ Փաշինյանի դասընկերն է, նրա ամուսնության քավորը, 2021թ․ ապրիլի 8-ին վարչապետ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է Տավուշի մարզպետ։ Իջեւանում շատ լավ են հիշում, որ 2018թ․ ապրիլին Իջեւանում կայացած բազմամարդ հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` նոր Հայաստանում խնամի-ծանոթ-բարեկամով պաշտոնների չեն նշանակվելու, սակայն նրա իշխանության օրոք պաշտոնների հիմնականում հենց ԽԾԲ-ով են նշանակվում։