Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Աննա Հակոբյանին պաշտպանում են` անկախ իր ցանկությունից, նրան տուժող էլ չեն ճանաչել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ազգային ժողովրդավարական բեւեռի» անդամներին այս տարվա սկզբից սկսել են ավելի ինտենսիվ կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության, 2024 թվականի «Ապրիլի 24»-ի միջադեպի գործով։ Հիշեցնենք․ խոսքն այն մասին էր, որ Բեւեռի ներկայացուցիչները, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հանդիպելով Աննա Հակոբյանին, ռեպլիկներ էին հնչեցրել նրա ամուսնու հասցեին, ինչն իրավապահ մարմինները գնահատել էին որպես Փաշինյանի կնոջն ու աղջկան ուղղված հանցագործություն` նրանց «արժանապատվությունը նվաստացնող եւ հոգեկան տառապանքներ պատճառող» գործողություններ եւ քրեական վարույթ էին հարուցել: 

Հարցաքննության կանչվողների թվում է եղել նաեւ Բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանը։ Սաֆարյանը, խոսելով գործի քննությունից, «Հրապարակին» ասաց. «Նախաքննության ավարտի վերաբերյալ ես տեղեկություն չունեմ»: Սակայն նշեց, որ վերջին անգամ ամիսներ առաջ են հարցաքննության կանչել։ 

Քննչական կոմիտեից մեզ փոխանցեցին՝ նախաքննությունը շարունակվում է․ «Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթից անջատված մաս կա, որն ուղարկվել է դատարան։ Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»։ 
Անջատված մասը վերաբերում է ԱԺԲ անդամ՝ 68-ամյա Տիգրան Դերմոյանին: Նրա մասով քննությունը դատարանն ավարտել է այս տարվա ապրիլին։ 68-ամյա Տիգրան Դերմոյանը ձերբակալվել էր, եւ նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` Ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաեւ՝ այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը: Նշված մասով հոդվածը 1-4 տարի ազատազրկում է նախատեսում: 

Առաջին ատյանի դատարանն արդեն քննել է գործը` Տիգրան Դերմոյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում եւ պատիժ է նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375 հազար դրամի չափով: Դերմոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը մեզ ասաց, որ որոշումը բողոքարկել են ե՛ւ իրենք, ե՛ւ դատախազությունը: Վերաքննիչ դատարանն արդեն ավարտել է քննությունը, որոշումը կհրապարակվի սեպտեմբերի վերջին․ «Դատախազությունը միջնորդել է բեկանել առաջին ատյանի որոշումը եւ ուղարկել նոր քննության, իսկ մենք միջնորդել ենք արդարացնել Դերմոյանին»։ Խոսելով բուն քրեական գործի վերաբերյալ, որով նախաքննությունը շարունակվում է, Պապիկյանն ասաց, որ այդ գործով զարգացումներ չկան, 1,5 տարի է՝ նախաքննություն է ընթանում, սակայն դեռեւս մեղադրյալներ չկան․ «Դատախազության ռազմավարությունը պարզ է` կհասնեն Դերմոյանի մեղավոր ճանաչելուն, դրանով էլ այդ գործով մեղադրանքներ կառաջադրեն մյուսներին»։ 
Հետաքրքիր է, որ այս գործով տուժող չկա, առաջին տպավորությամբ՝ տուժողը պետք է լինեին Աննա Հակոբյանը եւ նրա անչափահաս աղջիկը՝ Արփին։ Իրավապահները, ըստ էության, վարչապետի կնոջն ազատել են ցուցմունք տալու, դատարան ներկայանալու պարտականությունից: Պապիկյանը մեզ պատմեց, որ գործը հարուցվել է անհայտ քաղաքացու ահազանգի հիման վրա, որն իբրեւ թե այդ օրը զանգահարել է ոստիկանություն եւ ասել․ «Աննա Հակոբյանի անչափահաս երեխային սթրեսի են ենթարկում», իսկ թե ով է այդ քաղաքացին, Պապիկյանն ասաց՝ չգիտեն, միայն տեղյակ են, որ անանուն զանգի հաղորդմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում