Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Հայաստանը Թուրքիայի հաջորդ պահանջն է կատարում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում երեկ հանդես եկավ մի աղմկահարույց հայտարարությամբ՝ ասելով, թե վերջին յոթ տարում իրենք 2 ատոմակայան են կառուցել՝ ծածուկ: Նրա ասելով` առանց հնչեղ խոսքերի, առանց ժապավեն կտրելու, լուռ աշխատելով։ Այս միտքը լսելուց հետո վստահ եմ՝ շատերն են ինձպես մտածել՝ մի՞թե հնարավոր է Հայաստանի նման փոքր երկրում ծածուկ ատոմակայան կառուցել, այն էլ` միանգամից 2-ը, որ ոչ ոք չիմանա այդ մասին, չգրի, չխոսի, ՄԱԳԱՏԷ-ն չհետեւի, միջազգային մամուլը չիմանա եւ այլն: Բայց ուշադիր լսելով Փաշինյանի խոսքի շարունակությունը, հասկանալի է դառնում, որ խոսքը ոչ թե ատոմակայանի, այլ արեւային կայանների մասին է․ «Մենք ատոմակայանից կրկնակի ավել երկու ատոմակայան ենք ստեղծել` առանց աղմուկ-աղաղակի, ոչ մեկը չեն էլ տեսել, չենք էլ ֆիքսել, բացում չենք արել, ժապավեն չենք կտրել, ելույթ չենք ունեցել։ Այս դահլիճում կայացրել ենք որոշումներ ու երկու հատ ատոմակայան ենք ստեղծել։ Ընդ որում, վերջին յոթ տարում է այս ճեղքումը տեղի ունեցել։ Սա մեծագույն ձեռքբերում է, որի մասին չի խոսվում, բայց կարեւորը խոսելը չի, կարեւորը ձեռքբերումն է»։ 


Չնայած Մեծամորի ատոմակայանը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտ է, եւ հեռավոր համեմատություն անգամ չի կարելի անել արեւային կայանների հետ, սակայն Փաշինյանը, ինչպես ամեն ինչում, այստեղ էլ հավասար հարթության մեջ դրեց` փորձելով դա որպես հերթական հաղթանակ ներկայացնել: Իշխանական քարոզչամեքենան էլ ակտիվորեն տարածեց Փաշինյանի «հայտնագործությունը»։ Քաղաքական շրջանակներում կարծում են, որ Փաշինյանը նման հայտարարություններով հող է նախապատրաստում ատոմակայանից հրաժարվելու համար, որ Թուրքիայի հերթական պահանջը կյանքի կոչի։ Չէ՞ որ տեւական ժամանակ է՝ Թուրքիայում բնապահպանական բողոքի ակցիաների անվան տակ կլոր-սեղան քննարկումներ են անում այդ պահանջով: Նպատակը Հայաստանին էներգետիկ անվտանգությունից զրկելն է, իրենցից կախվածության մեջ դնելը։ Թերեւս այս նպատակով են նաեւ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն նույն տեսակետը հայտնում, ԵՄ-ն Թուրքիայի պահանջն է երկրորդում, ԱՄՆ-ն էլ առաջարկում է մոդուլային ատոմակայաններով այն փոխարինել։ Այնպիսի ատոմակայաններով, որոնք իրենք նպատակահարմար չեն համարել կառուցել:

Էներգետիկ եւ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը չի հերքում, որ վերջին տարիներին Հայաստանում ավելացել է արեւային էներգիայի արտադրությունը, հիշեցնում է նաեւ, որ դա այս իշխանությունների շնորհքը չէ, ծրագիրը սկսել են կյանքի կոչել դեռեւս 2010-ից․ «Դա ավելացել է ոչ թե իշխանության աշխատանքի արդյունքում, այլ՝ կենցաղային մակարդակում․ Հայաստանն արեւաշատ է, մարդիկ իրենց տների վրա էներգետիկ պանելներ են տեղադրում, որ ստացած էներգիայի մի մասն իրենց տներում օգտագործեն, ավելցուկն էլ տալիս են էլցանցին։ Ժամանակին այս ծրագիրը սուբսիդավորվում էր` եթե դու վարկ էիր վերցնում, պետությունը սուբսիդավորում էր, եթե չեմ սխալվում` այս տարվա հուլիսից սուբսիդիան դադարեցրել են»։ Փորձագետի պնդմամբ՝ սխալ է ասել, որ արեւային կայանները փոխարինում են կամ կարող են փոխարինել ատոմակայանին․ «Կա փորձ, ժամանակին Իսպանիան անցավ ամբողջապես արեւային կայանների, բայց դա բերեց նրան, որ այս տարի Իսպանիան երեք օր հոսանքազրկված մնաց հայտնի դեպքերի պատճառով, նրանք ստիպված էին ատոմակայանները վերագործարկել, որ ունենան էներգիա, այսինքն՝ արեւային էներգիան կայուն չէ եւ չի կարող փոխարինել կայուն էներգիային»։
Մանվելյանի կարծիքով՝ Փաշինյանը, ըստ էության, հող է նախապատրաստում՝ ատոմակայանից հրաժարվելու․ «Այս կեղծ ինֆորմացիան տարածելով, հող են նախապատրաստում ատոմակայանը փակելու համար՝ հաշվի առնելով, որ սրանք Թուրքիայի եւ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարում են, ապա պետք չէ սա բացառել, Թուրքիան ուզում է Հյաաստանը զրկել էներգետիկ անվտանգությունից»։

ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանն էլ, որ ուսումնասիրել է ոլորտը, ասաց․ «Զարմանալի է, թե ինչու Փաշինյանն ասաց, որ կառավարության որոշումների արդյունքում երկու ատոմակայան են ստեղծել։ Կարող էր ասել` 4 կամ 5։ Իսկ իրականությունն այն է, որ ատոմակայանը եղել եւ մնում է Հայաստանի էներգետիկ անվտանգության հենասյունը՝ 40% մասնաբաժնով, որն ինքնարժեքի իմաստով ամենամատչելին է։ Մինչեւ 50% հոսանքի արտադրությունը ՋԷԿ-երինը եւ ՀԷԿ-երինն է, եւ միայն 10-15% հոսանքն է, որ արտադրվում է արեւային կայանների կողմից։ Վերականգնվող էներգետիկայի զարգացումը բնավ չեմ թերագնահատում, բայց նոր ատոմակայանի կառուցման շուրջ կառավարության անգործությունը հանցավոր եմ համարում։ Հարցը շատ պարզ է, եթե Հայաստանը «Ռոսատոմի» հետ չկնքի նոր էներգաբլոկի կառուցման պայմանագիր, ապա 2036 թվին կլրանա Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը, եւ էներգետիկ համակարգում կառաջանա հսկայական բաց։ Հավանաբար, պլանն այն է, որ այդ բացը կարող է լրացնել «բարեկամ» Թուրքիան՝ ռուսների հետ կառուցվող ատոմակայանի հաշվին»։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում