Իսրայելի ցեղասպանության հետևանքով վերջին 7 մասում Գազայի հատվածում մեկ միլիոնից ավելի մարդ տեղահանվել է
Մարտի կեսերին Իսրայելի և Համասի միջև հրադադարի խզումից հետո Գազայի հատվածում մեկ միլիոնից ավելի մարդ տեղահանվել է։
ՄԱԿ-ի մարդասիրական գործերի համակարգման գրասենյակի տվյալներով՝ միայն սեպտեմբերին Գազա քաղաքի ավելի քան 250,000 բնակիչ ստիպված է եղել լքել իրենց տներն ու ապաստարանները։
«Թվերը արագորեն աճում են. միայն վերջին մեկ ամսվա ընթացքում գրանցվել է մոտ 200,000 տեղահանում հյուսիսային Գազայից հարավ, այդ թվում՝ կիրակի օրվանից ի վեր՝ 56,000։ Չնայած խիստ սահմանափակումներին, ՄԱԿ-ը և գործընկերները անում են հնարավոր ամեն ինչ՝ բնակիչներին կենսական աջակցություն ցուցաբերելու համար», - ասվում է հայտարարության մեջ։
Գազայի բնակիչների կողմից ներկայումս ստացվող օգնությունը զգալիորեն չի բավարարում նրանց հսկայական կարիքները։ Սովի դեմ պայքարի ջանքերը համակարգված կերպով արգելափակվում են, ամեն շաբաթ նոր սահմանափակումներ են սահմանվում։