Թրամփը հայտարարել է, որ հիմա Վլադիմիր Պուտինից հրադադար խնդրելու ժամանակը չէ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հիմա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից հրադադար խնդրելու ժամանակը չէ։
Նա նաև խոստացել է կոշտ լինել, եթե դրա կարիքը լինի։
Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն հուսախաբ է արել: ԱՄՆ նախագահի խոսքով՝ նա Ուկրաինայի հակամարտության ավարտը համարում էր ամենահեշտ խնդիրը Պուտինի հետ իր հարաբերություններից ելնելով, սակայն դա անելը շատ ավելի բարդ դուրս եկավ:
Թրամփն ասել է, որ շատ հիասթափված է, որ հակամարտությունը դեռ լուծված չէ: