Աշխարհի խոշորագույն 14 հումքային ընկերությունները պատասխանատու են ածխածնային արտանետման 30%-ի համար
ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․
««Nature» ամսագրի նոր ուսումնասիրություն
Պարզվել է, որ աշխարհի խոշորագույն 14 հումքային ընկերությունները պատասխանատու են մարդկության բոլոր ածխածնային արտանետումների 30%-ի և գլոբալ ջերմաստիճանի +0.33°C բարձրացման համար։
Վերջին տասնամյակում նրանց միջին ներդրումը ջերմային ալիքներում կազմել է +0.47°C, իսկ մնացած 166 խոշոր ընկերությունների ազդեցությունը՝ լրացուցիչ +0.38°C։
Արդյունքում, այս 180 ընկերությունների գործունեությունը կրկնապատկել է ջերմային ալիքների ինտենսիվությունը 21-րդ դարում։
Ահա ևս մեկ ապացույց, որ կլիմայական ճգնաժամի դեմ պայքարը անհնար է առանց խոշորագույն ընկերությունների պատասխանատվության և համակարգված միջազգային քայլերի»։