Փաշինյանն «Իրական Հայաստան» զառանցանքով ձևավորում է «փաշինյանական ինքնություն»․ Գալստյան
«Ինձ ստիպեցի ու կարդացի «Իրական Հայաստանի գեղագիտության․․․․» հայեցակարգ-զառանցանքը։
Բայց ինչո՞ւ եմ զարմանում, եթե կառավարության նիստում ԱԱԾ-ին կարելի է սատանա բռնելու հրահանգ տալ, ինչո՞ւ չի կարելի Ջ․ Օրվելի գրչին արժանի «համոզումներ» հանրայնացնել։
Այնուամենայնիվ, այդ տեքստում մի ինքնախոստովանական և ճշմարիտ պարբերություն կար․ «Գեղագիտության կոնկրետ ձևերի տարածումը ապահովել է նաև ավելի վերահսկելի հանրություն։ Այդ կերպ այն երաշխավորում էր քաղաքական վերնախավի մշտական վերահսկողությունը՝ սահմանափակելով քաղաքացիների մտքի որոնումները, ստեղծելով հասարակություն, որտեղ չեն զարգանում բարձր արժեքներ կամ պահանջներ ավելի արդար և կրթահենք քաղաքական համակարգի նկատմամբ»:
Փաշինանին թվում է, թե ինքն իր պատկերացրած ու տեքստում մեծատառով գրած իրական Հայաստանի ճարտարապետն է, բայց սխալվում է։
Ճարտարապետները Էրդողանն ու Ալիևն են, ինքը՝ ծառան է, հրահանգ կատարողը՝ պարտվածի ու նվաստացածի հոգեբանական կոնստրուկտը։ Իսկ «գեղագիտություն» ցնորամտության տակ թաքնված է գրաքննությունն ու ազատ մտքի բռնաբարությունը։