Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Մի քանի տարի հետո Կոնդն են վաճառելու` միգուցե արևմտյան պողոտա անվան տակ. Սարհատ Պետրոսյան

«Այս մասին տարբեր անգամներ մտածել եմ գրել, բայց տարբեր պատճառներով, հետաձգել եմ։ Սակայն այսօր արհեստական բանականության միջոցով մի գովազդային հոլովակ ստիպեց վերջապես գրել այդ մասին (տես հղումը), որտեղ իրբև Ալեքսանդր Թամանյանը պատմում է ինչ որ Հարավային պողոտայի մասին... այն դեպքում երբ Թամանյանին կենդանության օրոք նույնիսկ Հյուսիսային պողոտա եզրույթը չկար, քանի որ այն կոչվում էր Արարատյան փողոց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մինչև 2019 թվական երբ չկար «ժողովրդավարության բաստիոնի» քողը Երևանում հուշարձանների քանդումն իրականացվում էր Թամանյանի անվամբ տարատեսակ մանիպուլացիաների տեսքով։ Սկսած 1999 թվականից, երբ Իտալիայի փողոցի բացմամբ քանդվեց Երևանի քաղաքային դումայի շենքը, բազմաթիվ վիճահարույց նախագծեր «սղացնում» էին թամանյական Երևանի իրականացման անունով, որոնց հետևում կանգնած էր հիմնականում տարբեր տարիներին Երևանի գլխավոր ճարտարապետ հանդիսացած Նարեկ Սարգսյանն իր արբանյակներով։ Այդ նույն «նախագծերի» թվին էր պատկանում 2019-2020 թվականների այն ժամանակվա փոխվարչապետի, այժմ արդեն քաղաքապետի անձնական նախաձեռնությամբ, ու ըստ օդում կախված լուրերի բիզնես հետաքրքրությամբ, Ֆիրդուսի պատմական թաղամասի քանդումը։ Հիմա արդեն Հյուսիսային պողոտայով (Տուսկի այցի ժամանակ) հպարտացող իշխանությունները Ֆիրդուսը, որն ունի նույն հակահուշարձանային, հակաճարտարպետական, ունեզրկման ձեռագիրն է, ինչ Հյուսիսային պողոտան, «սղացնում» են Հարավային պողոտայի անվան տակ:

Մարդու իրավունքներով ու Երևանի հուշարձաններով տոգորված մարդիկ, ովքեր իշխանության են եկել այդ ամենը վերացնելու համար նաև, Երևանում ավարտին են հասցնում Հյուսիսային պողոտա 2.0-ն։

Սա միգուցե այդքան տխուր չլիներ, եթե սրանից մոտ մեկ ու կես ամիս առաջ, նույն փոխվարչապետարանում մեկ այլ հյուսիսային պողոտայացման փորձ չարվեր. այս անգամ՝ Կոնդը։ Նկարում (պաշտոնական հղումը կդնեմ նաև) տեսնում ենք մարդկանց, որոնց ներկայությունը, հուշում է, որ մի քանի տարի հետո Կոնդն են վաճառելու` միգուցե արևմտյան պողոտա անվան տակ։

Սեղանի շուրջ նստած Նարեկ Սարգսյանի վերաբերմունք երևանյան ժառանգության նկատմամբ պարզ է։ Բայց այստեղ ակտիվ ելույթներ է ունենում մեկ այլ ոչ պակաս «վտանգավոր կոլեգա». 2018-ին ափալ-թափալ պաշտոն ստանձնած, ու նաև իմ վստահությունը չարաշահելով յուղոտ գծերի վրա հայտնված Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, Տիգրան Ավինյանի նախկին խորհրդական, Ռայկոմում ներկա կառավարության ձեռամբ պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկից հանված Աբուհայաթ ջրանցքի տեղում շենք նախագծող (կուզեք՝ հուշարձան քանդող) Ավետիք Էլոյանը։

Սա ոչ միայն խոսում է վերջիններիս մասնագիտական «ճարպկության», ու մի քիչ էլ ինքնասիրության մասին, այլև խոսում է պետական կառավարման համակարգի անկարողության մասին, որը երկար անունով նախարարության, իրեն շինարարության կոմիտեի տեղ դրած քաղաքաշինության կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի կառույցներ ոչ կոմպետենտության ու դիլետանտիզմի մասին։

Իսկ, ցավոք, մասնագիտական հանրույթը նորից կլռի թայֆայական մտածողության շրջանակում, կամ ուղղակի պետական համակարգի հետ խնդիրներ չունենալու համար, իսկ Երևանը կդառնա էլ ավելի անհետաքրքիր, իսկ մենք կքննարկենք կենտրոնում հերթական գրաֆիտիի էսթետիկան»։