Զանգեզուրի միջանցքը կվերակենդանացնի Մերձավոր Արևելքը. Թուրքիայի առևտրի նախարար
«Զանգեզուրի միջանցքի» (չակերտները` NEWSPRESS.am-ի) բացումը նոր հնարավորություններ կստեղծի Ռուսաստանի Հեռավոր Արևելքը Եվրոպայի հետ կապող Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) վերակենդանացման և տարանցիկ առևտրի ավելացման համար։
Այս մասին Անկարայում թուրք-ադրբեջանական գործարարների և արդյունաբերողների ասոցիացիայի կողմից կազմակերպված «Ադրբեջան-Թուրքիա կամուրջ» տնտեսական հարաբերությունների գալա միջոցառման ժամանակ հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ձգտում է խորն ինտեգրման և ամբողջականության Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերություններում։
Նախարարը շեշտել է, որ Ադրբեջանը կարևոր ռազմավարական տարանցիկ կետ է: