Ամենօրյա ռեժիմով աշխատում ենք, բայց արդյունք չկա․ Փաշինյանը՝ գերիների վերադարձի մասին
Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է, թե ամենօրյա ռեժիմով աշխատում են Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի ուղղությամբ։
«Քանի դեռ արդյունք չկա, որն ակնհայտ կլինի, որևէ լրացուցիչ բան չեմ կարող ասել, այդ թվում՝ թեմայի խիստ զգայուն լինելու հանգամանքի բերումով»,–ասաց նա։