Մեր պետությունն իր գոյության ողջ ընթացքում նման մասշտաբի ծրագրեր չի իրականացրել. Փաշինյանը՝ մետրոյի դեռևս չկառուցված կայարանի մասին
Կառավարության այսօրվա նիստում, երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մանրամասնորեն նկարագրեց Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծըզ;
Նա վստահեցրեց, թե՝ 2026 թվականին կարող են «Աջափնյակ» կայարանում սկսել աշխատանքները։
«Կայարանի կառուցումից հետո Երևանի մետրոպոլիտենում ուղևորահոսքի աճը կլինի մոտ 25 տոկոս»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումը շատ կարևոր է։
«Տեսեք, մենք երկու րոպեում սա նկարագրեցինք, 15 րոպեից սկսելու են ասել՝ «բա ո՞ւր է, ինչո՞ւ չկառուցվեց, ասացին՝ չարեցին», և այլն։ Ես ուզում եմ՝ մենք հասկանանք, որ մեր պետությունն իր գոյության ողջ ընթացքում նման մասշտաբի ծրագրեր չի իրականացրել, նույնիսկ ամենաարագ գործող տեղերում այս ծրագրերը նման արագությամբ չեն իրականացվում»,- հայտարարեց Փաշինյանը։