Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Մեր Հոգևոր Տունը քանդելու իրավունք ոչ ոք չունի․ Կարինե Վանեսյանը՝ Տեր Արամին

Լրագրող, հաղորդավար Կարինե Վանեսյանը գրել է․

«Երբ քահանայի խոսքը համահունչ է դառնում իշխանության հակաեկեղեցական քարոզչությանը, այն որպես անառողջ քննադատություն վերածվում է քարոզչական զենքի՝ ուղղված հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։

Այս պահին հարց է ծագում․ սա արդյո՞ք անկեղծ մտահոգություն եւ սրտացավություն է, թե՞ դավաճանություն սեփական Հոգեւոր Ընտանիքի հանդեպ։

Այո՛, ինչպես ամենուր, Եկեղեցու ներսում եւս կարող են լինել թերացումներ, վարչական բացթողումներ կամ մարդկային թուլություններ։
Բայց դրանք բուժում են պահանջում ներսից՝ աղոթքով եւ եղբայրական զրույցներով եւ այլ լուծումներով, ոչ թե հանրային հարթակներում բացահայտ եւ ճղճիմ մեղադրանքներ տարածելով։

Այո՛, յուրաքանչյուր քրիստոնյա, այդ թվում՝ հոգեւորականը, կարող է զգալ Եկեղեցու ներսում թերացումներ։
Եւ հե՛նց այստեղ է քննադատության ու խոսքի պատասխանատվությունը, երբ խոսքը, որը դուրս է գալիս անձնական նեղսրտությունից, երբ հասնում է հանրային դաշտ, այլեւս դառնում է ոչ թե ճշմարտության վկայություն, այլ պառակտման գործիք։ Իսկ պառակտման գործիքը միշտ ծառայում է օտարին, մեր դեպքում՝ ներքին եւ արտաքին թշնամուն։

Տեր Արամի ելույթները, որքան էլ փորձեն արդարացնել անձնական ցավի արտահայտմամբ կամ արդարության հասնելու ձգտմամբ՝ իրականում դարձան պառակտման աղբյուր։

Ավելին՝ այս քայլը կարելի է համարել որպես Եկեղեցու դեմ բաց ճակատամարտի դուրս գալու անպատվաբեր, ձախողված եւ անհաջող փորձ։
Քահանան, որ կոչված է լինելու պատվար, իր խոսքերով ճեղքեց հենց այդ պատը։

Ավետարանը զգուշացնում է․
«Եւ արդ, եթէ մի թագաւորութիւն ինքն իր մէջ բաժանուի, այդ թագաւորութիւնը չի կարող կանգուն մնալ»։
Մարկ․ 3:24։

Եւ սա այն սպառնալիքն է, որին, գուցե ակամա, ծառայեցնում են իրենց հույզերը գերադասած եկեղեցականները։

Այս նախազգուշացումը կարեւորվում է հատկապես հիմա, երբ իշխանության հակաեկեղեցական քարոզը, սադրիչ քայլերը նպատակ ունեն թուլացնել Հայ Եկեղեցու ամուր հիմքերը։

Հոգեւորականը, ով անձնական նեղսրտությունը դարձնում է հրապարակային մեղադրանք, ակամայից դառնում է այդ օրակարգի գործիք։

Երբ հանրային հարթակներում բաժանարար գիծ է գծվում, իրականում տվյալ անձը ոչ թե Եկեղեցու ներսի խնդիրներով է մտահոգ, այլ իր հրահրած պառակտմամբ ճեղքեր է գոյացնում Եկեղեցու ներսում։
Սակայն նրա առաքելությունը մխիթարելն է, ոչ թե դատապարտելը։

« Տիրոջ ծառան պէտք չէ որ կռիւ անի, այլ բոլորի հանդէպ լինի հեզահամբոյր, ուսուցանող, անոխակալ»։
Բ Տիմոթեոս 2:24։

Սերը պետք է տարածել սիրով, ոչ թե դժգոհության ու մեղադրանքի լեզվով։
Երբ քահանան եղբայրասիրության կամ հանդուրժողականության ոգին տարածելու փոխարեն՝ իր խոսքերով բաժանարար գծեր է գծում, երբ պառակտման խոսքն ավելի բարձր է հնչում, այն ծառայում է ոչ թե Քրիստոսի մարմնի ամրապնդմանը, այլ այն քանդող ուժերի։

Տեր Արամը հայտարարեց, որ Եկեղեցում սիրո պակաս կա։ Բայց սիրո մասին խոսքը չի կարող վերածվել մեղադրանքի։
Սիրո պակասի մասին բարձրաձայնելը դրսում, իշխանական քայքայիչ քարոզի ներքո, չի ավելացնում սերը։ Այն միայն բազմապատկում է թշնամանքը։

Այսօր իշխանական քարոզչությունը նպատակ ունի թուլացնելու Հայ Առաքելական Եկեղեցու հեղինակությունը։ Երբ որեւէ հոգեւորական իր անձնական խնդիրները բարձրաձայնում է այնպես, որ դրանք դառնում են այդ խայտառակ քարոզչամեքենայի շարունակությունը, ապա նա ակամայից դառնում է այդ ծրագրի գործիք։

Սա է պատճառը, որ նման քայլը ընկալվում է ոչ թե որպես առողջ քննադատություն, այլ որպես դավաճանություն։

Պետք է հիշել, որ դրսում հնչեցրած դատողությունները չեն բուժում, այլ խորացնում են վերքը։
Աստվածաշունչը զգուշացնում է․
«Մի՛ դատէք, որ Աստծուց չդատուէք»։
Մատթ. 7:1։

Այս հիշեցումը առաջին հերթին վերաբերում է հենց նրանց, ովքեր հրապարակավ դատում են իրենց հոգեւոր եղբայրներին, Հայրերին։

Չպետք է մոռանալ, որ հոգեւորականը, ով հրապարակավ դատում է իր հոգեւոր եղբայրներին, առաջնորդին, առաջին հերթին կորցնում է սեփական խոսքի արժանահավատությունը։

Եկեղեցին մեր հավատքի Տունն է, որի ամրությունը կախված է մեզնից յուրաքանչյուրից։

Եթե այդ տան պատերը մենք քանդում ենք ներսից, ապա թշնամու քանդող ձեռքը երկար սպասեցնել չի տա։
Իսկ այսօր, երբ Եկեղեցին կանգնած է նոր փորձությունների, մարտահրավերների առջեւ, ամեն մի խոսք կարող է դառնալ կամ սիրո վկայություն կամ պառակտման գործիք։

Այստեղ արդեն ակնհայտ է, որ քահանան առաջնորդվելով իր անձնական «ցավերով», դուրս է եկել այն սրբազան սահմանագծից, որտեղ վերջանում է ներքին վեճը եւ սկսվում Եկեղեցու դեմ ուղղված ոչ պատվաբեր պայքարը։
Սա ոչ թե կառուցողական քննադատություն է, այլ վտանգավոր քայլ, նախադեպ, որն ուժեղացնում է իշխանության հակաեկեղեցական քայլերը։

Ճշմարիտ քահանան հստակ գիտի, որ եկեղեցու խնդիրները լուծվում են ներսում՝ աղոթքով, համբերությամբ եւ եղբայրասիրությամբ։
Այսօր, երբ Վեհարանը, Մայր Տաճարը պաշարողների հրոսակախումբ է ձեւավորվում եւ կասկածի տակ դրվում եկեղեցու, Վեհափառ Հոր, Սրբազան Հայրերի հեղինակությունն ու արժանապատվությունը, ցանկացած նմանօրինակ քայլ վտանգ է ստեղծում ամբողջ հոգեւոր կառույցի համար։

Սակայն անգամ այս իրավիճակում Եկեղեցին շարունակում է շնչել սիրով։

Տեր Արամը խաչը որոնեց ոչ թե ծառայության ճանապարհին, այլ մեղադրանքի ու դժգոհության մեջ։

Ավաղ, մոռացավ Քրիստոսի խոսքը․
«Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից»։
Մատթ. 16:24։

Խաչից խուսափողը չի կարող դառնալ փրկության քարոզիչ։ Իսկ խաչը բողոքի լեզվով փոխարինելը հոգեւոր ծառայությունը վերածում է անձնական նեղսրտության։

Տեր Արամ, Ձեր խոսքն այսօր վտանգում է այն Տունը, որի անխախտ միաբանության, եղբայրական սիրո, հայրական օրհնության շնորհիվ հոգեւոր կոչման եք արժանացել եւ Ձեր ծառայությունն եք իրականացնում։

Այսօր, երբ մեր եկեղեցին կանգնած է նոր փորձությունների առջեւ, ցանկացած եկեղեցականի խոսք պետք է դառնա հույսի, սիրո եւ համբերության վկայություն՝
ոչ մի պարագայում չառաջացնելով կասկածի ու պառակտման վիհեր։

Անթույլատրելի է, Եկեղեցու ներսում տեղի ունեցածը եւ հոգեւոր հայրերին, առաջնորդին քննադատել հատուկ օտարների թելադրանքով եւ նրանց խրախճանքների համար։

Այսօր, երբ մեր իրական եւ Հայրենիքի, Եկեղեցու ցավով մտահոգ խաչակիրները գտնվում են բանտախցերում, ապա յուրաքանչյուր ազատ խոսք պետք է դառնա ոչ թե պառակտման քարոզ, այլ սիրո եւ հույսի պատգամ։


Որովհետեւ օտար խառնակիչը ցնծում է մեր ցանկացած ներքին խռովությունից։


Իսկ մեր Հոգեւոր Տունը քանդելու իրավունք ոչ ոք չունի»։