Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում. Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը գրում է.
 
«Նիկոլը ձևավորում է հայի նոր ինքնություն։ Դա անում է միտումնավոր։ Մենք աններելիորեն այս կարևորագույն պրոցեսը բաց ենք թողնում, պատշաճ լրջությամբ չենք վերաբերվում դրան։ Սա ձեր պատկերացրած ստանդարտ նախընտրական մրցավազքը չէ։ Այսօր բաց թողնված գործընթացները հետո ընտրարշավի ժամանակ հնարավոր չի լինելու շտկել։
 
Պարտության հասարակությունները կա´մ ոտքի են կանգնում (եթե նոր առողջ առաջնորդություն են ունենում) կա´մ այլափոխվում են, դեգրադացվում։ Առայժմ չի հաջողվում հասարակությանը հանել պարտության գերեզմանափոսից։ Իրականում ես վստահ եմ, որ հաջողվելու է, բայց կարևոր է հասկանալ այսօր ընթացող պրոցեսը։
Աչքիդ առաջ,  պատմական այս հատվածում իսկապես տեղի է ունենում «նոր հայի», նոր հայ հասարակության ձևավորում։ Շատ այլ ժողովուրդներ ունեցել են նման փուլեր, երբ զանգվածաբար «կամավորագրվել» են անմարդկային վարքագծի։
 
Շատ դժվար է ճշգրիտ ձևակերպումները տալ, թե ինչ տեսակ է ձևավորվում։ Նիկոլը մենակ չի անում բոլոր այլանդակությունները, նա անում է այդ շերտի աջակցությամբ։
«Անմռունչ հայի» կարգավիճակը ենթադրում է ամեն ինչին  համակերպվելու, բոլոր կորուստներն ընդունելու, ինքնուրույն մտածելու բացակայություն, ընդհանրական գաղափարների բացառում, ազգային արժանապատվության գաղափարի մերժում և այլն։
Սա այն դեպքն է, երբ չի կարելի թերագնահատել Նիկոլի ունակությունները։ Նա կարողանում է և ունի առնվազն երկու ուժեղ աջակցող գործոն։
 
Գործոն  1. «Հայրենիքը քանդելու կամավորական շարժում»
 
Հազարավոր հայեր կամավոր լծվել են պետությունը քանդելու գործին։ Տարբեր մոտիվացիաներով՝ պաշտոն, փող, բիզնես, բարեկամական կապեր և այլն, կամավոր սպասարկում են այդ  օրակարգը, անում նրա բոլոր հրահանգները։ Հազարներով, հասկանալով՝ ինչ են անում, միևնույն է՝ անում են։ Այլ թվաքանակի մարդիկ դա անում են՝ առանց հասկանալու։ Այս երկու շերտերի հետ աշխատանքը մեթոդոլոգիական էական տարբերություն ունի։
 
Գործոն 2. «Թողենք հանգիստ ապրենք»-ի հայկական տարբերակը
 
Կա համաշխարհային, ժամանակակից տրենդ. հասարակությունների առաջնահերթությունները և որակներն աշխարհում փոխվում են, և «թողեք հանգիստ ապրենքը» ինչ-որ իմաստով դառնում է միջազգային տրենդ՝ անտարբերություն միջավայրի և ընդհանրական գաղափարների հանդեպ, կենտրոնացում՝ բացառապես սեփական կենցաղի և խնդիրների վրա։ Այս համաշխարհային ալիքը Նիկոլը փայլուն օգտագործում է՝ ստանալով դրա հայկական տարբերակը։
 
«Թողենք  հանգիստ մեռնենք»
 
Հայաստանի պարագայում  նոր հայի հավաքական հասարակությունը կբերի պետականության տոտալ մերժման, որից հարևանները,  անշուշտ, օգտվելու են։ Եթե «նոր հայը» դարձավ երկրի տերը (դառնալով մեծամասնություն կամ պահելով իշխանությունը), ապա Հայաստան այլևս չի լինելու։ Սա տեսական դատողություն չէ, մենք հո տեսել ենք Արցախի պատմությունը, մենք հո տեսնում ենք Գազայի պատմությունը։ Տեսնելը տեսնում ենք, մնում է՝ դա վերջապես գիտակցենք։ 
 
Ինչ անել. հակաթույնը
 
Այս իշխանությունն ունի ահռելի դեստրուկտիվ ուժ, որը երբեք չի կարելի թերագնահատել։ Պետք է աշխատել յուրաքանչյուրի հայի հետ և համար, բոլոր սոցիալական խավերի ու շերտերի հետ։ Պետք է հարգանքով վերաբերվել, մենթորական տոնը մոռանալ, ընդմիշտ։ Պարտված երկրում հաղթածներ չեն լինում։
Պետք է լուրջ աշխատել, լուրջ համակարգեր ստեղծել, լուրջ ռեսուրսներ դնել, վեր կանգնել սեփական փոքր պատկերացումներից, կազմվելիք ցուցակներից։ Նրանք ամենաուժեղը չեն, նրանց ուժ տվողը մեր թուլությունն է։
Հաջողության պայքարն ունի չափազանց կարևոր հատկանիշներ՝  գրագետ, հաշվարկված, ազնիվ, սեփական «ես»-ից վեր։
Իշխանությանը կարող է քանդել՝ մեր թողտվությամբ, բայց հաղթելու որևէ շանս չունի. պաշտոն, փող, վախի գործոն, ստի քարոզչամեքենա՝ կապահովեն ինչ-որ մի քանակ։ Այսքանով հանդերձ՝ սեփական երկրում խաղաղ ապրելու, նորմալ մարդ մնալու ուժը շատ ավելին է։ Սակայն պրոցեսները պետք է կազմակերպված տանել։
Իշխանությունը կազմակերպված ուժ է, դիմացը չի կարող լինել սիրողական թիմ, դիմացը չի կարող լինել անճարակություն կամ էպիզոդիկ պայքար, չեն կարող լինել շքախմբային պատկերացումներ։ 
Սկզբում պետք է հաղթել հասարակական պրոցեսներում, որ հնարավոր լինի հաղթել ընտրություններում։ Արդյոք այդքան դժվա՞ր է սա հասկանալը»։