Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Lուսավոր տղերքի 5.000 գերեզման ավելացրեց անհողը․ գրեիր, բողոքեիր, ընդվզեիր, հաղթեիր... այդ ժամանակ փորձեիր «խաչվել». Տեր Կոմիտասը՝ Տեր Արամին

Տեր Կոմիտաս Տիգրանյանն անդրադարձել է Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամի հայտարարություններին, որոնք նա արել է Հանրային հեռուստաընկերության եթերում։

«Չգիտեմ՝ արժե՞ր գրել՝ գրել չեմ սիրել, իմը գործն է.

Մկրտիչ Սրբազանին՝ Արագածոտնի թեմի առաջնորդին, երկար տարիներ եմ ճանաչում, բարեբախտաբար, Վազգենյան դպրանոցում եղել է իմ ու շատերիս տեսուչը։

Իրական հոգևոր հայր ու առաջնորդ էր, նամուսով ու կամքով հայ տղամարդ (հայ հոգևորական լինելու համար տղամարդ լինելը պարտադիր է) ու հայ հոգևորական և է՛...

Հովնան Սրբազանին՝ Գուգարաց թեմի առաջնորդին, վաղուց եմ ճանաչում, եղել է Լուսարարապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, որտեղ սարկավագ-լուսարար եմ եղել ես. պարտաճանաչ ու սկզբունքային, օրինահարգ ու կանոնավոր առաջնորդ էր և է՛...

Սրբազաններին հանգիստ ձգէ ու թերթիկիդ նայէ, որ բան մը չմոռնաս աղբարիգ...

Վեհափառին ևս առավել...

Բեդրոսին հեդեւէ և հայեացքդ առավել թախծոտ սեբէ...

Դեղնակտուց բողոքական եղբայրս, իսկ եթե դու քո հոգևոր քայլերը սկսեիր Սյունիքներից ու Ամասիաներից, այդ ժամանակ ինչե՞ր կգրեիր ու կտարածեիր... ինչպե՞ս պետք է դիմակայեիր բնության սառնամանիքին, բնակարանային խնդիրներին, մանկահասակ երեխաների հետ անծանոթ միջավայրում ծառայելուն, կամ համայնքային տարատեսակ հարցերին, «հանրայինից» կանցնեիր BBC-ի՞ն:

Մ՛ի մոռացիր, փոքր հաղթանակներ սիրող եղբայր, դա այն «հանրայինն» է, որը ձայն չի տալիս ազգիս հայրապետին, պատերազմական օրերին ստով ու կեղծիքով 44 օր կերակրում է իր հանրությանը և ապակողմնորոշում, ուրեմն գրեիր էդ ժամանակ, բողոքեիր էդ ժամանակ, լուսավոր տղերքի 5.000 գերեզման ավելացրեց անհողը, գրեիր, բողոքեիր, ընդվզեիր, հաղթեիր... էդ ժամանակ փորձեիր «խաչվել»...

... պետրոսների ու սորոսների ջրաղացին ջուր լցնելու և ազգդ վերստին հազար մասի բաժանելու փոխարեն ասածդ սերն ու համբերությունը կիրառեիր:

Մեկ հարկի տակ ապրող ընտանիքում էլ կլինեն ու կան շատ կարծիքներ ու անհամաձայնություններ, կամ՝ չի բացառվում, որ մեր ծնողների կայացրած որոշման հետ համաձայն չլինենք, նրանց խրատն ու խորհուրդը մեզ դուր չգա, հարևանի հայրն էլ հնարավոր է լավն ու արժանավորը լինի կյանքի ինչ-որ մի փուլում (մեր աչքին՝ թվացյալ), ի՞նչ է, թողնեք ձերն ու գնաք պապա ասե՞ք իրեն...

Գայթակղության քար, Հուդայի պահով ճշտի՛ր կարդացածդ ու դու քո ապաշխարության մասին մտածիր նախևառաջ, թե չէ՝ կույրը չի կարող առաջնորդել մյուս կույրերին։

Հ.Գ. Ամեն ինչ տեսել եմ հոգևոր ծառայությանս մեջ, փոքրիկ «դոմիկի» մեջ եմ ապրել՝ դրված գերեզմանոցին կից (կներեք՝ նախկինում չեմ ասել սրա մասին), մարդ չի իմացել, Աստված է տեսել, Աստուծո փառքը շատ, չմտածեք՝ ՖՌանսՅա նստել թուղթ ենք մրոտում։

Հ.Գ. Հա, մի բան էլ՝ որ պահին Ազգիս Վեհափառը որոշի, որ իմ ծառայությունը առավել անհրաժեշտ ու անհետաձգելի է հայրենիքի այս կամ այն բնակավայրում, հաջորդ օրվանից այնտեղ եմ...

Հ.Գ. Վստահ եմ, որ որևէ օծակից չի ցանկանա, որ մեր հոգևոր խրամատը մեկ մարտնչող քահանայով պակասի, իսկ Վեհափառը ևս առավել...

Տունդարձ...»,- նշել է Տեր Կոմիտասը։