Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

Սերժ Սարգսյանի և հանգուցյալ գյուղնախարարի ժամկետանց մեղադրանքը նորից կքննեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«2024 թվականի մայիսի 31-ին դատարանը` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին արդարացրեց՝ հերքելով դատախազության ապացույցներն ու մեղադրանքը, թե իր նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը կազմակերպել է պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամի հափշտակություն։ Ըստ մեղադրանքի՝ տարիներ առաջ դիզվառելիքի պետական սուբսիդիայի տրամադրման ժամանակ մոտ կես միլիարդը յուրացվել է, քանի որ մրցույթը շահել է մյուս ընկերություններից ավելի բարձր գին առաջարկած «Ֆլեշ»-ը, որի սեփականատերը Սերժ Սարգսյանի մտերիմ է։

Նախկին նախագահին մեղադրում էին տենդերի վրա անօրինական ճնշում գործադրելու և իր ընկերոջ օգտին ուղղորդելու համար: Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, նրա պաշտպաններն էլ գործընթացը որակել էին որպես քաղաքական հետապնդում։ Եթե անգամ դատարանը մեղավոր ճանաչեր նախկին նախագահին, Սարգսյանը ճաղերի ետեւում չէր էլ հայտնվի, քանի որ արդեն իսկ անցել էր գործի վաղեմության ժամկետը։ Գործով արդարացվել են նաեւ մյուս երկու մեղադրյալները՝ Սարգսյանի մտերիմ գործարար, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանն ու Գյուղատնտեսության նախարարության նախկին աշխատակից Գևորգ Հարությունյանը, մյուս 2 մեղադրյալները՝ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը և նախարար Սերգո Կարապետյանը մահացել են, նրանց նկատմամբ հետապնդումը դադարեցվել է մահվան հիմքով։ 

Երեկ մենք տեղեկացանք, որ այս գործը կրկին ուղարկվել է դատարան՝ նոր քննության։ Գործն այժմ Հակակոռուպցիոն դատարանում է՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի վարույթում։ 

Սերժ Սարգսյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը «Հրապարակ»-ին պարզաբանեց իրավիճակը․ «Առաջին ատյանի դատարանը կայացրել էր արդարացման դատավճիռ, դրանից հետո Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանն այդ ակտը բեկանել էր, դրանից հետո գլխավոր դատախազը եւ մենք բողոքներ էինք ներկայացրել Վճռաբեկ դատարան, որը վարույթ չի ընդունել` ոչ մեր, ոչ դատախազության ներկայացրած բողոքները, հիմա գործը նորից եկել է առաջին ատյանի դատարան»։ 

Ըստ Մակինյանի՝ Վերաքննիչ Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի  անմեղության հարցը կասկածի տակ չի դրել, ընթացակարգային հարցեր է նշել, որ պետք է քննվեն․ «Թե առաջին ատյանի դատարանը, թե վերաքննիչը դատարանը անմեղությունը ֆիքսել են»։ 

Նույն գործով, վաղեմությունն անցած մեղադրանքով Սերժ Սարգսյանը, փաստորեն, կրկին կկանգնի դատարանի առաջ։ Սա նրան առաջադրված 5 մեղադրանքներից մեկն է: Առաջինը դիզվառելիքի գործն է, որով նախկին նախագահն արդարացվել է եւ այժմ «երկրորդ կռուգով» է քննվելու, երկրորդն առանձնապես խոշոր չափերով յուրացման կամ վատնման, պաշտոնեական դիրքն օգտագործելով` առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման ենթադրյալ գործն է, որը դատարանում քննվում է, երրորդը՝ գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք վերցնելու գործն է, որը եւս դատարանում է, եւ մի գործ էլ վերաբերում է ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, կաշառք վերցնելու, պաշտոնը չարաշահելու մեղադրանքին: Այս գործի եզակիությունն այն է, որ այն կահարուցվել է 5 տարի առաջ` 2020 թվականին մահացած հայտնի գործարար Միկա Բաղդասարովի ցուցմունքի հիման վրա, որից նա առերեսման ժամանակ հրաժարվել է: Քրեական գործը հարուցվել է 2019-ին։ Շուրջ 6 տարի տեւած նախաքննությունից հետո՝ հուլիսի 2-ին, Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդեց, որ գործն ուղարկվել է դատարան։ 

Սա, իհարկե, ընտրություններից առաջ իշխանության հերթական փիար քայլն է` «նախկին թալանչիների» քարոզչական թեզը վերակենդանացնելու եւ նորից հանրությունից քվեներ կորզելու նպատակով:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում