Կրակոցներ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում. կան զոհեր և վիրավորներ
Փենսիլվանիա նահանգի Յորք շրջանում տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է հինգ ոստիկան։ Այս մասին հաղորդում է NBC News-ը հղում անելով իր աղբյուրներին:
Աղբյուրների համաձայն՝ ոստիկանները կրակոցներ են ստացել ծառայության ընթացքում։ Յորքի տարածաշրջանային ոստիկանության երեք աշխատակիցներ գտնվում են ծանր վիճակում, իսկ մեկը՝ ծանր վիճակում։
Վիրավորվել է նաև Յորքի շրջանի շերիֆի տեղակալը։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ կրակոցներ արձակած կասկածյալը ինքնասպան է եղել՝ ինքն իր գլխին կրակելով։
Ավելի ուշ NBC News-ը հայտնել է, որ վիրավորում ստացած ոստիկաններից երեքը մահացել են: