Ուկրաինայում խաղաղապահները կդառնան ռուսական բանակի օրինական թիրախը. Լավրով
Եթե եվրոպական երկրները իրենց զինվորներին ուղարկեն Ուկրաինա, այդ զորքերը կդառնան ռուսական ռազմական հարվածների օրինական թիրախ:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«Եվրոպան նույնպես քննարկում է զորակազմ Ուկրաինա ուղարկելը, որը, ինչպես մենք արդեն հայտարարել ենք, կհամարվի օրինական ռազմական թիրախ», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ և՛ Եվրոպան, և՛ Ուկրաինան փորձում են համոզել Դոնալդ Թրամփին հրաժարվել խաղաղապահ ջանքերից և վերադառնալ Ռուսաստանի հետ առճակատմանը: