Իսրայելի պաշտպանության բանակը լրացուցիչ միջանցք է բացել Գազայի բնակիչների տարհանման համար
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարեցին, որ պաղեստինցիների համար 48 ժամով Գազա քաղաքից դուրս գալու համար լրացուցիչ անվտանգ միջանցք են բացում։
Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով Իսրայելի բանակի մամուլի ծառայությանը։
Հրապարակումը նշում է, որ միջանցքը բացվել է քաղաքից քաղաքացիական անձանց տարհանելու ջանքերի շրջանակներում՝ արմատական ՀԱՄԱՍ խմբավորման դեմ գործողության ընթացքում։
Ինչպես հաղորդվում է, Իսրայելը սեպտեմբերի 16-ի գիշերը ցամաքային հարձակում է սկսել պաղեստինյան Գազա քաղաքի վրա՝ նպատակ ունենալով վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ։