Հռոմի Պապը դատապարտել է Գազայի հատվածում պաղեստինցիների համար ստեղծված պայմանները
Հռոմի պապ Լևոն XIV-ը վերահաստատեց Իսրայելի և Համասի միջև հրադադարի կոչը՝ Գազա քաղաքում իսրայելական բանակի կողմից իրականացված ցամաքային հարձակումից հետո։
Այս մասին հայտնել է Reuters-ը։ Պապը դատապարտել է Գազայի հատվածում պաղեստինցիների համար ստեղծված պայմանները՝ արտահայտելով համերաշխություն քաղաքացիական բնակչությանը.
«Ես իմ խորը համերաշխությունն եմ հայտնում Գազայի հատվածում գտնվող պաղեստինցի ժողովրդին, որը շարունակում է ապրել վախի մեջ և գոյատևել անընդունելի պայմաններում՝ կրկին ստիպված լինելով լքել իր հողը»,-նշել է նա:
Ինչպես հաղորդվում է, Իսրայելը սեպտեմբերի 16-ի գիշերը ցամաքային հարձակում է սկսել պաղեստինյան Գազա քաղաքի վրա՝ նպատակ ունենալով վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ։