Իտալական ընկերությունը կնախագծի օկուպացված Շուշիի Հաղթանակի թանգարանը
Իտալական ArtCloud Network International ընկերությունը կնախագծի օկուպացված Արցախի Շուշի քաղաքում Հաղթանակի թանգարանը։
Կապալառուն ընտրվել է մրցույթի արդյունքում։ Ընկերությունը կպատրաստի նախագծային-նախահաշվային փաստաթղթերը և կմշակի թանգարանի ցուցահանդեսի կոնցեպտը։
Աշխատանքների արժեքը, ըստ ադրբեջանական մամուլի կազմում է 1 միլիոն մանաթ կամ մոտ 600 հազար ԱՄՆ դոլար:
Պատվիրատուն Ադրբեջանի մշակույթի նախարարության մշակութային ժառանգության պաշտպանության, զարգացման և վերականգնման պետական ծառայության «Ադրբեջան» գիտահետազոտական նախագծային ինստիտուտն է: