Ռուսական զորքերը մտել են Կուպյանսկ. քաղաքում թեժ մարտեր են
Կուպյանսկում իրավիճակը վատթարանում է։ Ռուսական զորքերը քաղաք են մտել ոչ միայն հյուսիսից, այլև հյուսիս-արևմուտքից՝ ամրապնդվելով բնակելի թաղամասերում։
Այս մասին հայտնել է ուկրաինական Deep State վերլուծական կայքը։ Կայքի տվյալներով՝ հյուսիսում գտնվող զորքերը արդեն իսկ շրջապատել է քաղաքի կենտրոնը, որտեղ շարունակվում են թեժ մարտերը։
Նախկինում հաղորդվել էր, որ Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները կրկնել են «Խողովակաշար» գործողությունը՝ օգտագործելով ստորգետնյա գազատարներ՝ Կուպյանսկի մոտ ուկրաինական զորքերի թիկունքը հասնելու համար։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության կողմից այս տեղեկատվության պաշտոնական հաստատում դեռևս չկա։