Զելենսկին պատրաստ է հանդիպել Թրամփի և Պուտինի հետ
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ԱՄՆ և Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հետ առանց որևէ պայմանի, սակայն նա դեռևս հրաժարվում է հանդիպել Մոսկվայում, քանի որ այն այն երկրի մայրաքաղաքն է, որը հարձակվել է Ուկրաինայի վրա։
Նա իր դիրքորոշումը ներկայացրել է Sky News-ին տված հարցազրույցում։
«Ես պատրաստ եմ հանդիպել Թրամփի և Պուտինի հետ եռակողմ կամ երկկողմ ձևաչափով։ Ես պատրաստ եմ հանդիպել առանց որևէ պայմանի», - ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ նման հանդիպման համար կարող է ընտրվել մեկ այլ երկիր: Ամերիկացիների և եվրոպացիների կողմից կան բազմաթիվ առաջարկներ։ Ուկրաինայի առաջնորդը հավելել է, որ Եվրոպան պետք է դադարի կենտրոնանալ ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ ապագա հարաբերությունների վրա և ավելի շատ կենտրոնանա Ուկրաինայի վրա։