Նիգերիայում կենդանիներից մարդկանց անցած վիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 162-ի
Նիգերիայում կենդանիներից մարդկանց փոխանցվող Լասսա տենդից մահացածների թիվը այս տարի հասել է 162-ի։
Այս մասին հայտարարել է երկրի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը:
Լասսա տենդի դեպքերը շարունակում են աճել 21 նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաք Աբուջայում։ Նշվում է, որ օգոստոսի 25-ից 31-ը հայտնաբերվել է 10 դեպք, ինչը հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը դեպքերի ընդհանուր թիվը հասցնում է 871-ի։
Անցյալ տարի Լասսա վիրուսը երկրում խլել է 190 մարդու կյանք։ Նիգերիայի կառավարությունը 2019 թվականի հունվարի 23-ին արտակարգ դրություն է հայտարարել վարակի պատճառով։