ԱՄԷ-ն անհամբերությամբ սպասում է ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրման առաջընթացին
«Արաբական Միացյալ Էմիրությունները մեծ նշանակություն է տալիս Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը և հետաքրքրված է տարածաշրջանի բոլոր երկրների հետ կապերի և համագործակցության զարգացմամբ, առաջին հերթին ելնելով ժողովուրդների շահերից՝ Ադրբեջանի գլխավորությամբ»։ Իլհամ Ալիևի հետ ընդլայնված հանդիպման ժամանակ հայտարարել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանը։
«Այդ համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ անհամբեր սպասում ենք ձեռք բերված հաջողությունների շարունակմանը և դրական առաջընթացին»,- հայտարարել է ԱՄԷ նախագահը՝ նշելով, որ Արաբական Միացյալ Էմիրությունները տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման և ժողովուրդների խաղաղ համակեցության համար ամեն հնարավոր աջակցությունը կցուցաբերի։