Թրամփը հրաժարվել է պատասխանել՝ կփոխանցի՞ Ուկրաինային զենիթահրթիռային համալիրներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփըհրաժարվել է պատասխանել Patriot զենիթահրթիռային համալիրներ (ԶՀՀ) Ուկրաինային փոխանցելու պլանների մասին հարցին: Զրուցելով ուկրաինացիլրագրողի հետ՝ Ամերիկայի առաջնորդը չի պատասխանել առաջադրված հարցին՝ սահմանափակվելով հակամարտությանը վերջ տալու մտադրության մասին ընդհանուր հայտարարություններով․
«Այս պատերազմը երբեք չպետք է տեղի ունենար։ Երկիրը շատ լուրջ փորձանքի մեջ է», — հայտարարել է Թրամփը՝ նշելով, որ սիրում է Ուկրաինան, ուկրաինացի ժողովրդին, բայց այդ երկիրը շատ լուրջ խնդիրներ ունի, ու նա կլուծի այդ խնդիրները։