Սիրիայում Ասադի տապալումից հետո ամենազանգվածային բողոքի ցույցերն ենՀասրաթյան․ Իշխանությունները կարող են փոխվել, անփոփոխ են պետության հիմնարար շահերըԹրամփ․ Ես կորոշեմ՝ ԱՄՆ-ն կվերսկսի՞ բանակցությունները Իրանի հետ, թե՞ ոչԻրանի դեմ պատերազմում ԱՄՆ-ին չօգնած երկրները ստիպված կլինեն փոխհատուցել Վաշինգտոնի կրած վնասներըՊապիկյանը մեկնել է Չինաստան10 տարի հետո Ֆրանսիան հնարավոր է զրկվի ցորենի արտահանման ներուժից. կանխատեսումԲարսելոնայի պատմության երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը նոր ակումբ ունիԲելառուսի պաշտպանության նախարարը մեկնել է ՉինաստանԴավիթ Խուդաթյանն ու Ռաֆայել Գրոսին քննարկել են ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացումըԶելենսկի․ Ուկրաինան պատրաստ է չհարվածել Ռուսաստանի էներգետիկ և կրիտիկական ենթակառուցվածքներինՌուսաստանի սառեցված ակտիվները ներկայում «հիմնական առաջնահերթություն» չեն. ԵվրահանձնաժողովՄեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներինՌուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրելՆիդերլանդների դեսպանները Թբիլիսիում քննարկել են Հարավային Կովկասում համագործակցությունըԻսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի»«Երևանի և Բաքվի միջև կայուն խաղաղությունը կամրապնդի տարածաշրջանի կայունությունը»․ Moody’sԹանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու ԱլիևըԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներԱզատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ ԴանիելյանՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը Վրաստանում երկնաքերի շինարարությանը կարող է ներգրավել ադրբեջանական ընկերություններ․ լրատվամիջոցներՀարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ»Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունները պետք է արժանանան ՀՀ իշխանությունների կողմից պատշաճ գնահատականի. Մայր ԱթոռՎեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունըՀայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումըՀայաստանում քննարկվել են Գերմանիայի հետ պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարներըԱրփինե Սարգսյանն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են իրավապահ ոլորտում համագործակցության խորացումըԵս գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո ՌուֆիԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինՖրանսիայի դեսպանի հետ քննարկվել են գործակցության ընթացքին և հեռանկարներին առնչվող հարցերԼուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մասՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցել միջուկային ծրագրի, այլ ոչ թե Հորմուզի հարցի շուրջԱդրբեջանում ԱՄՆ դեսպանատունն ամփոփել է իր դիվանագետի այցը օկուպացված ԱրցախԴանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի3 ոսկե և 6 բրոնզե մեդալ՝ «Ստեփան Սարգսյանի գավաթ» ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարումԿանզասի ազգային գվարդիան և ՀՀ ՊՆ-ն անցկացրել են «Փյունիկ» դասակի սերժանտական վերապատրաստումըԿապանի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
«Մակրոնի կինը նախկինում տղամարդ է եղել»․ այս պնդման համար դատված լրագրողը հաղթել է վերաքննիչ դատարանում
Ապրում ենք մի ժամանակի մեջ, երբ շատ արժեքներ սակարկության առարկա են. վախը մեզ ասում է՝ «Զիջի՛ր», ճնշումը մեզ ասում է՝ «Լռի՛ր», բայց Քրիստոս այլ բան է ասում․ Ռուբեն ՍրբազանՉարենցի փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվիԻջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»Հաջիևի հետ Գանձասար այցելած ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է «Մատենադարան», ծանոթացել է հայկական ձեռագրերի հարուստ հավաքածուին և դրանց պատմությանըԽայտառակnւթյnւն է. Մեսրոպ Մանուկյանը` դիվանագետների՝ oկnւպաgված Արցախ այցի մասինԹուրքիան պատրաստ է օպերատիվ կերպով Ստամբուլում անցկացնել Ուկրաինայի շուրջ բանակցություններՁերբակшլվել են ԴԱՀԿ նախկին պաշտոնյաներ և փաստաբանՓաշինյանի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների կառավարմանը վերաբերող հարցերԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել էԱրտակարգ իրավիճակ՝ Երևանում․ Աջափնյակում խմելու ջուրն անխնա հոսում է առանձնատան նկուղ ու խարխլում այն․ տունը փլուզման շեմին էՌուսական ռազմաբազան մեզ պետք չէ. ՔՊ-ական
Հասարակություն

Ջալալ Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը կրկին վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել իր վերաբերյալ վճիռը և կայացնել արդարացման դատական ակտ։ Այս մասին գրում է Pastinfo-ն:

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամբ, հունվարի 15-ին մեղավոր էր ճանաչել Ջալալ Հարությունյանին՝ ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ դատապարտելով ազատազրկման՝ 5,5 տարի ժամկետով։ Վերաքննիչ քրեական դատարանը՝  դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, կազմով՝ դատավորներ Ռոբերտ Պապոյանի և Լուսինե Աբգարյանի, հունիսի 18-ի վճռով անփոփոխ է թողել Ջալալ Հարությունյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը։ Հատկանշական է, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Ջալալ Հարությունյանը տևական ժամանակ չէր ստանում, ի վերջո, օգոսոսին «հարկադրաբար» ստացել է վճիռը, ինչից հետո էլ սկսել են հոսել դատավարական ժամկետները՝ բողոքարկման համար։ Խնդիրն այն է, որ գործով վաղեմության ժամկետները մոտենում են ավարտին և տուժող կողմը մտահոգություն ունի, որ Հարությունյանն ամեն կերպ ձգձգում է գործի քննությունը՝ մինչև վաղեմության ժամկետների ավարտը։ Փաստ է, որ  վճռից ութ ամիս անց՝ այն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ 

Ջալալ Հարությունյանի պաշտպանի ներկայացրած առաջին բողոքը Վճռաբեկ դատարանը վերադարձրել էր սեպտեմբերի 2-ին՝  շտկումների։ Օրերս Ջալալ Հարությունյանի կողմից նոր բողոք է ներկայացվել։ Զեկուցողը դատավոր Սերժիկ Ավետիսյանն է։

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դրվագներից մեկով՝ 2020թ․ հոկտեմբերի 7-ի հակահարվածի վերաբերյալ, դեռևս նախաքննության ընթացքում քրեական հետապնդումը դադարեցվել է, իսկ մյուս դրվագով, որը վերաբերում է «Ցորի» զորամասի՝ Դ20 դիվիզիոնի, վրա հոկտեմբերի 12-ին հարձակմանը, ուղարկվել է դատարան։ Ըստ մեղադրանքի՝ նա, զբաղեցնելով ՊԲ հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ գեներալ-լեյտենանտ, հանդիսանալով պաշտոնատար անձ՝ հանրային ծառայող, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով հրամանատար՝ ծառայողական դիրքով և զինվորական կոչումով, տվյալ իրավահարաբերության շրջանակում ունենալով իր լիազորություններից բխող հրամաններ և կարգադրություններ տալու ու դրանց կատարումն ապահովելու իրավասություն, հայտարարված ռազմական դրության ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 12-ին, ծառայության նկատմամբ դրսևորել է անփույթ վերաբերմունք, իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք կատարել է ոչ պատշաճ, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Մասնավորապես, ըստ քրեական գործի, Դ20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման ժամանակ դիվիզիոնի հրամանատարությունը կապնվում է Ջալալ Հարությունյանի՝ տեղակալ, հրետանու գծով պետ Գենադի Բաղդասարյանին, հայտնում հակառակորդի հարձակման մասին, սակայն Ջալալ Հարությունյանը, ըստ գործի, հայտնել է, թե մոտեցողները յուրայիններ են։ Ջալալ Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը»։