Մի օր էլ կկшխվեմ, պատճառը կգրեմ թղթի վրա ու կուլ կտամ․ դիшհերձմшն ժամանակ կհանեն․ դատապարտյալը բողոքում է քրեակատարողականի բուժանձնակազմից (տեսանյութ)
1974թ. ծնված Հայկ Վաչեի Գալստյանն ահազանգում է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժանձնակազմից ոչ միայն պատշաճ բուժօգնություն չի ստանում, այլև սխալ դեղորայքի հետևանքով վատացել է առողջական վիճակը։
Դատապարտյալ Գալստյանը NEWSPRESS.am-ին էր զանգահարել քրեակատարողական հիմնարկի տաքսոֆոնից։
Նա վստահեցնում է, որ ինչպես իրեն, այնպես էլ մյուս դատապարտյալներին համապատասխան բուժօգնություն չեն ցուցաբերում։ Նա կարծում է, որ բուժանձնակազմի ու, մասնավորապես, «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի Բժշկական օգնության կազմակերպման բաժնի պետ Նաիրա Բաբայանի նկատմամբ ճնշում է կիրառվում։
NEWSPRESS.am-ը ներկայացնում է Հայկ Գալստյանի մեկնաբանությունը։
Հիշեցնենք միայն, որ Հայկ Գալստյանը դատապարտված է 20 տարի ազատազրկման՝ խարդախության համար։ Նա արդեն 12 տարի ՔԿՀ-ում է։ Նա նաև մի քանի անգամ կարել է աչքերը՝ ի նշան բողոքի և ցանկաել այդ կերպ ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա։
Այժմ, հերթական անգամ, Հայկ Գալստյանը փորձում է տեղ հասցնել իր ասելիքը՝ այս անգամ ահազանգելով մեր խմբագրություն։
Մանրամասները՝ տեսանյութում