Մի քանի օրում ավելի քան 350,000 պաղեստինցի լքել է Գազան
Ավելի քան 350,000 բնակիչ լքել է Գազա քաղաքը, այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց տարհանման մասին՝ իր ցամաքային հարձակման նախօրեին։
Այս մասին հայտնել է The Times of Israel-ը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության ուժերի տվյալներին։
«Իսրայելի պաշտպանության ուժերի վերջին գնահատականների համաձայն՝ ավելի քան 350,000 պաղեստինցիներ տարհանվել են Գազա քաղաքից դեպի այլ շրջաններ», - ասվում է հոդվածում։
Նշվում է, որ պաղեստինցի խաղաղ բնակիչների արտահոսքի տեմպը Գազա քաղաքից, հավանաբար, կաճի՝ ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային հարձակման զարգացմանը զուգընթաց, որը նպատակ ունի վերահսկողություն հաստատել Գազա քաղաքի նկատմամբ։
Քաղաքացիական բնակչությանը հրամայվել է մեկնել Իսրայելի կողմից Գազայի հարավում գտնվող մարդասիրական գոտի։ Պաղեստինյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զինվորականները գիշերը ինտենսիվ ավիահարվածներ են հասցրել Գազա քաղաքի վրա։