Ադրբեջանն օկուպացված Արցախում ավարտում է Հադրութ-Մեխակավան-Սանասար մայրուղու շինարարությունը
Զանգեզուրի միջանցքի մաս կազմող Հադրութ-Մեխակավան-Սանասար մայրուղու շինարարությունը 95%-ով ավարտված է։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ավտոմոբիլային տրանսպորտի գործակալությունը։
Գործակալությունն ընդգծել է, որ գրեթե 150 կմ երկարությամբ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի և կդառնա տարածաշրջանում նոր տրանսպորտային և տնտեսական կապերի կարևոր մաս։ Նախագիծն իրականացվում է ժամանակակից չափանիշներին համապատասխան և ներառում է թունելների, կամուրջների և հանգույցների կառուցում։
Նշվել է նաև, որ օկուպացված Արցախում ճանապարհի բացումը կստեղծի նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի համար։