Ծանրամարտի Մ-23 ԵԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի չեմպիոնԱմենասարսափելին այն է, որ մարդը, որն ըստ էության տուժող է, գտնվում է բանտում, մինչդեռ գողերն ու խարդախները ազատության մեջ են. ԱբովյանԳերմանիան հակառակորդի դրոնները ցանցերով բռնող անօդաչուներ կգնիԵրևանում COP17-ի շրջանակում նախատեսվում է ավելի քան 30 որոշման ընդունումՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՄոլդովական փողոցում 6-ամյա երեխան ինքնագլորով բախվել է մեքենային. նա հիվանդանոցում մահացել էԿալիֆոռնիային սպառնում են դատարանով՝ ԱՄՆ քաղաքացիություն չունեցող ենթադրյալ անձանց ուղարկված քվեաթերթիկների պատճառովԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարինՀռոմի պապը վիրահատությունից հետո ոտքի է կանգնելԸնտրությունը համարվում է չկայացած, և կանցկացվի նոր ընտրություն․ ՍԴԾանրորդ Նարեկ Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոնՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովԻսրայելը ԱՄՆ-ից Apache-ի նորագույն մոդիֆիկացիայի 12 հարվածային ուղղաթիռ կգնիԱՄՆ-ում մշակվել է գերձայնային թիրախների խոցման համար նախատեսված Patriot հրթիռի նոր տարբերակՆեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելում ընտրություններից առաջ Իրանին հարված հասցնելը նպատակահարմար չի համարում36 ժամ գազ չի լինիԳՇ պետը հետևել է ծառայության կազմակերպմանը, տվել մի շարք հանձնարարականներՖրանսիայում քաղաքական ուժերն օգտագործում են ավագ դպրոցականների բողոքի ցույցերը. ՄակրոնՍԴ նախագահ չընտրվեց, նոր ընտրություն կանցկացվի. թեկնածուներն անհրաժեշտ ձայներ չեն հավաքելԿարո՞ղ է պարզվի, որ Հայաստանի պարանոյիկ միջավայրում Նիկիտա Սիմոնյանին գաղnւթարար ենք համարումՓայտանյութով բեռնված «ՈՒԱԶ»-ի վարորդը փախուստի դիմելիս մեքենան կողաշրջել էԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քեշ Պատելը ժամանել է ՌուսաստանԲաքվում պահվող անձանց հարցը բարձրացվում է տարբեր միջազգային հարթակներում. ԱբիսողոմոնյանՔանի՞ զբոսաշրջիկ է եկել Հայաստան և ո՞ր երկրներից. ՌԴ–ն առաջին տեղում էՎարդևանյանը Ֆրանսիայի դեսպանին իր դիտարկումներն է ներկայացրել ԵԽԽՎ զեկույցի վերաբերյալՄտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդիական հարցերի շուրջԱլիևն ու Իսրայել նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային օրակարգի հարցերի շուրջԾանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ23 տարեկանների ԵԱՊուտինը շնորհավորել է ակադեմիկոս Ալեքսանդր Չուբարյանին 95-ամյակի կապակցությամբՋրային կոմիտեի նախագահն ուսումնասիրել է «Արփա-Սևան» թունելի հիմնանորոգման ընթացքըԱրամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ինԹուրքիայում ձերբակալել են վրացական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Զուրաբ ՋափարիձեինՎթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքումԿասեցվել է Երևան-Երասխ մայրուղում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀայտնի է, թե ինչպես է Թրամփը պատժել Զելենսկուն՝ անհնազանդության համարԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԽուդաթյանը Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահինՄոսկվան չի պատրաստվում վերանայել Բաշար Ասադին ապաստան տրամադրելու որոշումը. ՌԴ ԱԳՆՔննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային լայն շրջանակՊուտինի և Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ. ՊեսկովՊՆ-ն ներկայացրել է ԶՈւ-ում դեպքերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներըՔՊ-ական Լուսինե Բադալյանին թույլ չեն տվել մուտք գործել ՌուսաստանՄԻՊ նախաձեռնությամբ կայացավ ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի կանխարգելմանը նվիրված քննարկումԿարևոր փորձություն է սպասվումՔննարկվել են Հայաստանի միգրացիոն կառավարման համակարգի վերափոխման հիմնական ուղղություններըՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՍանիտարական նորմերի խախտումներ Արտաշատի «ՎԱՆ» հանրային սննդի օբյեկտում«ԱԿԳ ավելին քան դեղատուն» դեղատների ցանցի պաշտոնական մեկնաբանությունը՝ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի հայտնաբերած խախտումների մասինԴուք մի տրանսպորտային ցանց չեք կարողանում կառավարել, ինչպե՞ս եք երկիր կառավարում. Իրինա Յոլյան (տեսանյութ)
Մամուլ

 Կիրանցի ցանկապատը ոչ թե անվտանգության պատվար է, այլ Կիրանցի թեւերը կտրելու հետևանք․  «Հրապարակ»

 «Հրապարակ»-ը գևում է․

Բյուրականում «Ցանկապատը» ներկայացումը դիտելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժոգոhություն է հայտնել դերասանների խմբին՝ ասելով․ «Գնացեք Կիրանց ու տեսեք՝  ինչպես է դրվում ցանկապատ, ու ստեղծվում Հայաստան»։ Իսկ 2024թ․ սեպտեմբերի 2-ին Փաշինյանը Կիրանցի դպրոցի նորաբաց շենքում հայտարարել է․ «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարեւոր արձանագրում է»: 


Կիրանցում մեծ ցանկապատը հայտնվեց սահմանազատման անվան տակ` միակողմանի կերպով Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Կիրանցի կամուրջը, Կիրանցի բնակիչներին կադաստրից տրված սեփականության վկայականներով պատկանող մոտ 15 հեկտար հողերն Ադրբեջանին հանձնելուց հետո։ Կիրանցի ցանկապատը ոչ թե անվտանգության պատվար է, այլ՝ Կիրանցի հողերը հանձնելու, «Կիրանցի թեւերը կտրելու» հետեւանք։ Նոր սահմանը Կիրանցի նորակառույց դպրոցից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա է, ձգվում է միջպետական ավտոճանապարհի կողքով: Այն վերին մասում քարե պատ է, իսկ սահման հանդիսացող պատի շարունակությունը շերտավարագույրի նմանվող թիթեղյա ցանկապատ է, որը սահմանին սրացումների դեպքում չի կարող կիրանցեցիների անվտանգությունն ապահովել։ Այդ ցանկապատի մեջ դուռ կա, որը փակված է փոքր կողպեքով։ Սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերի հանձնումը, դրա դիմաց պետական բյուջեից դրամական փոխհատուցումները կատարվեցին   կառավարության գաղտնի որոշումներով։ 

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրի՝ սահմանազատման գործընթացով Ադրբեջանին հանձնված տարածքների համար Կիրանց գյուղի քանի՞ հողամասի սեփականատիրոջ է պետական բյուջեից դրամական փոխհատուցում տրվել, ընդհանուր որքա՞ն գումար է հատկացվել այդ սեփականատերերին, ներկայում այդ գործընթացը՝ գումարների հատկացումը դադարեցվա՞ծ է։ Մարզպետարանից ինձ պատասխանել են․ «Հարցի վերաբերյալ հայտնում եմ, որ սահմանազատման գործընթացներն իրականացվում են փակ ընթացակարգով»: 


Իսկ ի՞նչ տեղի ունեցավ Կիրանցում` սահմանազատման գործընթացից հետո: Կիրանցի հողերի հանձնումից հետո նվազեցին գյուղի արոտավայրերը, որի հետեւանքով Կիրանցում պահվող խոշոր եղջերավոր անասունների թիվը որոշակիորեն կրճատվեց։ Բազմակի անգամ նվազեց հացահատիկի մշակությունը․ 2024-ին Կիրանցում հնձվել է 38 հեկտար աշնանացան, այս տարի՝ ընդամենը 6,8 հեկտար։ 2025 թվականին, բացի գյուղի տնամերձ հողամասերը, Կիրանցում գարնանացան չի արվել։ Անցյալ տարի տարբեր պաշտոնյաներ խոստանում էին, որ սահմանազատումից հետո Կիրանցի սահմանագոտում կականազերծվի մոտ 20-25 հեկտար տարածք, գյուղի բնակիչներն այդ հողերը կմշակեն, սակայն այդ խոստումը  չիրականացվեց։ Կիրանցի հիմնական դպրոցը 2023-2024 ուսումնական տարում ուներ 42, 2024-2025 ուստարում՝ 34 աշակերտ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին գրավոր հարցում եմ ուղարկել․ «Ներկայում քանի՞ աշակերտ ունի Կիրանցի դպրոցը, այն ե՞րբ է միջնակարգի կարգավիճակ ստանալու։ Կիրանցի բնակիչ 10-12-րդ դասարանցի քանի՞ աշակերտ կա, նրանք Իջեւան համայնքի ո՞ր դպրոցներում են սովորում, պետական բյուջեից 2025 թվականի համար որքա՞ն գումար է նախատեսված նրանց այլ բնակավայրի դպրոց տեղափոխման եւ վերադարձի համար»։ Մարզպետարանից պատասխանել են․ «Ներկայում Կիրանցի դպրոցն ունի 42 աշակերտ: Կիրանցի բնակիչ 10-12-րդ դասարանցի 9 աշակերտ կա, նրանցից 8-ը սովորում է Ներքին Ծաղկավանի միջն. դպրոցում, 1-ը՝ Սարիգյուղի միջնակարգ դպրոցում: Յուրաքանչյուր ամսվա վերջում դասղեկը հաշվապահին է ներկայացնում տվյալ աշակերտի հաճախումների թիվը, ըստ որի՝ յուրաքանչյուր օրվա համար տեղափոխման եւ վերադարձի համար աշակերտին տրվում է 200 դրամ»: 

Մինչդեռ տարբեր իշխանավորներ ոչ պաշտոնապես հայտարարում էին, որ Կիրանցի դպրոցի նոր շենքի գործարկումից հետո դպրոցը ստանալու է միջնակարգի կարգավիճակ, ու գյուղի բարձր դասարանցիներն ուսման համար չեն հասնելու Ներքին Ծաղկավանի ու Սարիգյուղի դպրոցներ։ Սահմանազատումից հետո Կիրանցի բնակիչների կենցաղն էլ չի բարելավվել: 2024-ի դեկտեմբերին Կիրանց բնական գազ է մտել, սակայն գյուղի տներ գազատարի ճյուղավորումներ չեն տարվել, առանձնատները գազիֆիկացված չեն, բնակիչները գազի բաժանորդ չեն դարձել։ 2024 թվականին հայտարարվեց Կիրանցում կամ հարակից տարածքներում մարզաբազայի եւ համայնքային բիզնես-ինկուբատորի ստեղծման ծրագրերի մասին։ Մեկ տարի անց այդ ուղղությամբ ոչինչ չի արվել։ Մարզպետարանից այդ կապակցությամբ էլ հայտնել են․ «Կիրանց բնակավայրի եւ հարակից տարածքների զարգացման հետ կապված, որպես առաջին փուլի գործողությունների շարք, մշակվել է զարգացման ագրոզբոսաշրջության ծրագիր Տավուշի մարզի գործընկեր Ֆրանսիական Օ՝ Դը Սեն տարածաշրջանի վարչակազմի հետ միասին: Ծրագիրն արդեն ներկայացվել է քննարկման ֆրանսիական գործընկերների մոտ, որի շրջանակում առաջարկել ենք համալիր գործողությունների իրականացում՝ թիրախային տարածքում գյուղատնտեսական եւ զբոսաշրջային ներուժի համախմբման նպատակով»։ 


Կիրանցում երեւի միակ դրականը պետական աջակցությամբ, վարկային ծրագրով առանձնատների կառուցումն է, ծրագիրը, ի դեպ, բլոր սահմանամերձ բնակավայրերում է գործում: Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանը հայտնեց, որ այդ ծրագրով կառուցվող եւ ծրագրով հաստատված տների թիվը մոտ 60-ն է։ Կիրանցի բնակիչներն ասացին, որ կառուցվող տներից մոտ 10-ը չի պատկանում Կիրանցի բնակիչներին, դրանք Կիրանցի հետ կապ չունեցող անձինք են` բանկերի աշխատողներ, գյուղացիներն այդ առանձնատներն անվանում են «բանկիրների տներ»։