Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ վիրավորվել է
Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե քաղաքի վրա Իսրայելի կողմից հասցված օդային հարվածի հետևանքով վիրավորվել է առնվազն 12 մարդ։
Այս մասին հայտնել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։
Գերատեսչությունը նշել է, որ վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք։ Իսրայելական ինքնաթիռները հարվածել են քաղաքին՝ Լիբանանի հարավային սահմաններում հակամարտության շարունակական սրման շրջանակներում։