Իսրայելը լայնածավալ հարձակում է սկսել Գազայում. կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի պաշտպանության ուժերի Գազա քաղաքի վրա հարձակման առաջին ժամերին զոհվել է առնվազն ութ մարդ։
Այս մասին հայտնել է կատարյան Al Jazeera հեռուստաալիքը։
Տեղեկատվության համաձայն՝ իսրայելական ուժերը ռմբակոծել են քաղաքի հյուսիսում գտնվող մի տուն, որի հետևանքով զոհվել է առնվազն ութ մարդ, իսկ ավելի քան 50-ը՝ վիրավորվել։
Նշենք, որ Իսրայելը լայնածավալ հարձակում է սկսել Գազայի վրա երեքշաբթի գիշերը։