Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ պայթել է գազատար խողովակը. կան տուժածեր
Այսօր, մարտի 29-ին, ժամը 17:00-ի սահմանում հրդեհ է բռնկվել Վանաձորի թիվ 24 դպրոցի մոտ: Հրդեհի հետևանքով տուժել է 6 մարդ:
Դպրոցի ուսուցչուհիներից մեկնը newspress.am-ի հետ զրույցում ասաց, որ դասերի ավարտից հետո, տուն գնալու ժամանակ նկատել է, որ դպրոցի հարևանությամբ ձգվող գազատարի վրա աշխատանքեր են իրականացվում:
«Գազի տհաճ հոտ էր տարածվել օդում, նույնիսկ մտածեցի, որ պայթուն է եղել կամ արտահոսք կա: Տանն էի, երբ տղաս անհանգստացած զանգեց և հարցրեց, թե որտեղ եմ և հայտնեց, որ պայթուն է տեղի ունեցել»,-պատմեց ուսուցչուհին:
Նրա խոսքով 6 մարդ, տարբեր աստիճանի այվածքներով, տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: