Ովքեր են ընդգրկված «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմումԳարնան միջին սեզոնային ջերմաստիճանը Հայաստանում նորմայից ցածր էր 0․7 °C-ովԿոնգոյում Էբոլայից մահացել է ավելի քան 250 մարդՀանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Ինչպես են ջրազուզակները դուրս բերում երեխային (տեսանյութ)
Կրակոցներ Ֆիլիպինների դպրոցներից մեկում. զինված անչափահասները սպանել են 3 մարդու. կա 8 վիրավորՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանըՍևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին«Ցանկություն ունեմ ավարտել բարձր նոտայով». Հենրիխ Մխիթարյանը խոսել է դժվարությունների մասինՄոսկվան շարունակում է ենթարկվել անօդաչուների հարձակման. Շերեմեդևո օդանավակայանը փակ էԴատարանը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի հայցն՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ ապացույց է պահանջել
Փամբակ գետում հայտնաբերել են հունիսի 15-ից որոնվող 13-ամյա աղջկա մшրմինը
Հունիսի 22-ին Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակՔաթարը և Պակիստանը համատեղ հայտարարություն են տարածել Իրան-ԱՄՆ բանակցություններից հետոԵրևանի քաղաքապետարանը գրքեր է նվիրել մանկապարտեզների ոչ բոլոր սաներին. ծնողները տարակուսած են. Hetq.am
«Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ՝ Սեդա Սաֆարյանի ընտրությունների արդյունքների բողոքարկման դիմումի քննությանը մասնակցության հետ կապված
Գյումրի - Մոսկվա չվերթն իրականացնող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանումԿալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկինՎերջին 24 ժամում Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում կա 49 զոհ և 32 վիրավոր
Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը արտակարգ ազդանշան է փոխանցել և սկսել է իջնել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական է տվելԱվետ Ավետիսյան փողոցը նախատեսվում է բացել առաջիկա երկու օրում
Ադրբեջանական AzerTelecom-ը հայկական Telecom Armenia-ի հետ համագործակցության պայմանագիր է ստորագրել․ ի՞նչ երաշխքիներ կան.․․․ Վարուժան Գեղամյան
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցերՈսկին թանկացել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող բանակցությունների ֆոնինԵրևանի քաղաքապետարանում նոր նշանակումներ են եղելՓաշինյանի հանձնարարությամբ՝ ՔՊ պատգամավորները նախաձեռնել են Ընտրական օրենսգրքի փոփոխություն․ ԱռաքելյանՌուս դիվանագետները Երևանում ծաղիկներ են խոնարհել Հաղթանակի զբուսայգու Անմար կրակի մոտՁեր հարևանը 700 000 ասեցիք ծախում ա, լավ կով ա, 600 հազարով կտա՞․․․ Հակակոռուպցիոնը ընտրակաշառքի դեպքեր է բացահայտել. Նոր ձայնագրությունՌուսաստանը Սև ծովում հարված է հասցրել թուրքական նավին. կան զոհերՍԴ 2 դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանըԱրշակունյաց պողոտայում մեքենա է այրվել․ տուժածներ չկան
Կիևյան կամրջի աշխատանքների տեմպը լավ է, կարևոր է ավարտել ժամանակին. Ավինյան
Փամբակ գետում 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՆԳՆԲոլիվիայում ինքնաթիռ է վթարի ենթարկվել. բոլոր անդամները զոհվել են
Ինչու եմ ասում՝ մանդատ չվերցնել․ Արփինե Հովհաննիսյանը մի քանի կարևոր շեշտադրում է արել (տեսանյութ)
Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը«Վիվառո»-ն պատերազմում երկու թևը կորցրած երիտասարդին վարձել է որպես դիլեր, ապա վիրավորել նրան՝ ասելով, որ նա անպիտան է այդ աշխատանքի համար (տեսանյութ)Շարունակվող ցանկ․․․ քաղաքական հետապնդման տակ գտնվող անձանց թիվը մի քանի տասնյակով չի սահմանափակվում․ Տիգրան ԱբրահամյանՈւժգին պայթյուն Կատարի գազի վերամշակման գործարանում. կան տասնյակ վիրավորներ և անհետ կորածներԲալահովիտ բնակավայրի դաշտամիջյան հատվածում մոլորված քաղաքացին հայտնաբերվել էԻրանը և ԱՄՆ-ն Ժնևում համաձայնության են եկել
ՍԴ-ն 7 քաղաքական ուժերի դիմումները կքննի հունիսի 26-ին՝ մեկ միասնական նիստի ընթացքում
3 քաղաքացու վիճակը ծայրահեղ ծանր է, 5–ի վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում վթարի մասինԵրկրաշարժ` Հայաստանում. այն զգացվել է Տավուշի մի շարք բնակավայրերումԱռաջարկում ենք ընդդիմադիր ուժերին ստեղծել «Ոչ»-ի շարժման համազգային միասնական ճակատ․ Հայ Ազգային ԿոնգրեսՎերացվել են իրանական նավթի արտահանման սահմանափակումները. Աբբաս ԱրաղչիԱրագածոտնում բախվել են մարդատար «Գազել»-ն ու «ԶԻԼ»-ը․ «Գազել»-ը գլխիվայր հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 11 վիրավորԿալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդինԼուվրը այցելուներին զգուշացրել է հատուկ միջոցառումների և սրահների մի մասի փակման մասին՝ ուժեղ շոգի պատճառով
Հասարակություն

Օկուպացված Արցախում Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը մտահոգություն է առաջացրել նաև Ռուսաստանում

Monument Watch. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից ոչնչացվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, որը  տեղադրվել էր 2021 թվականին ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Հուշարձանի հեղինակն էր հայտնի ռուս  քանդակագործ Սալավատ Շչերբակովը։ Ընդգծենք, որ այս քաղաքականությունը Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից հուշարձանների համակարգված ոչնչացման քաղաքականության հերթական դրսևորումն է։

Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը մտահոգություն է առաջացրել նաև Ռուսաստանում։ Այս համատեքստում ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը այս առիթով հայտնել է, որ աշխարհահռչակ նկարիչ Իվան Այվազովսկու (Հովհաննես Այվազյան) հուշարձանի քանդումը Լեռնային Ղարաբաղում խորը ափսոսանք և հակակրանք է առաջացնում․ «Այս կործանարար գործողությունները հակասում են մեր երկրների և ժողովուրդների միջև դաշնակցային հարաբերությունների, գործընկերության և բարիդրացիության ոգուն», – ասել է Շվիդկոյը։

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ մշակույթի գործիչների հուշարձանների ապամոնտաժումը փաստարկ չէ և չի կարող լինել ո՛չ պատմության, ո՛չ էլ քաղաքականության մեջ։ Նա մտահոգություն է հայտնել նաև այն առնչությամբ, որ վերջին շրջանում մշակույթի ոլորտը շատ քաղաքականացված է։ «Բնականաբար, մշակույթը չի կարող քաղաքականությունից, միջպետական հարաբերությունների իրականությունից դուրս լինել, սակայն միևնույն ժամանակ, ինչպես ես եմ կարծում, մշակույթը պետք է մնա այն կապող օղակն ազգերի միջև, որը չպետք է կտրվի։ Քաղաքականությունն ապրում է ներկայով, իսկ մշակութային հարաբերությունները հավերժ են, և սա պետք է հասկանալ»,- ասել է Շվիդկոյը https://www.rbc.ru/politics/20/08/2025/68a5ff7e9a794745fc9106b3։

Մեր արձագանքը

Հովհաննես Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։ Այն  խախտում է  նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի  պարտադիր ուժ ունեցող 2021 թվկանի դեկտեմբերի 7-ի որոշումները, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով միայն եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20211207-PRE-01-00-EN.pdf

Հուշարձանի ոչնչացումը նաև խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի  38-րդ39-րդ40-րդ  և  41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ  Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները ունեն միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են  բոլոր պետությունների համար։