Հովհաննես Հովսեփյանը վերընտրվեցԻլոն Մասկը դարձել է աշխարհի առաջին տրիլիոնատերըԱրդյոք էլեկտրոնային սարքերի աշխատանքին միջամտությո՞ւն է եղել. Գոհար Մելոյան (տեսանյութ)Օդի ջերմաստիճանը հունիսի 14-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, հունիսի 15-18-ին աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանովՍա եթե դեպի հյուսիս կզի՝ կզրկվի վարկերից, եթե դեպի արևմուտք կզի՝ կզրկվի արտահանումից, երկուսն էլ աղետ է, սովորականի պես բոլորի դեմ կզելն այլևս չի ստացվի. ԴանիելյանՎանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել էԱդրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.orgՆերթուրքական քննարկումները մեզ համար շատ էական չէին լինի, եթե այս ամենում հնարավոր չլիներ հասկանալ թուրքական պետության ընթացքը. ԳեղամյանՀռոմի պապի ինքնաթիռը տեխնիկական խնդիր է ունեցել. Լևոն XIV-ին տրամադրվել է Իսպանիայի թագավորի Falcon-ը
«Կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 14-ամյա տղայի կյանքը բժիշկներին հաջողվել է փրկել
Շարունակում եմ խախտումների բացահայտումները. Գոհար ՄելոյանԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ ՔաղաքապետարանԱՄԷ նախագահը բարգավաճում է մաղթել Հայաստանին և ՀՀ կառավարությանըԻրանը վճռական որոշում ունի առ այն, որ Հորմուզի նեղուցի ապագան և դրա կառավարումը այլևս նախկինի նման չեն լինելու. ՈսկանյանՆա գալիս է այնտեղ, որտեղից ամեն ինչ սկսվել է. Փյունիկը՝ Մխիթարյանի վերաբերյալ հայտարարություն է տարածելՎարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալՈ՞նց ուզում՝ ֆռռցնում է հասարակությանը. ինչի՞ վրա է քեֆի մեջ. ՇարմազանովՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհԲացահայտվել են ընտրակաշառք տալու հերթական դեպքերը (տեսանյութ)Եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ, եթե իշխանությունը գնա կոշտ-արգելակիչ մեխանիզմով, ապա այս ԱԺ-ն որևէ մեկը չի համարելու հանրայնորեն լեգիտիմ․ Վահե ՀովհաննիսյանՈւժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՎաղը սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ Գագիկ ՍուրենյանԾառուկյանն ընդդեմ Փաշինյանի և Հանրային հեռուստատեսության. դատարանը վարույթ է ընդունել վարչապետի դեմ հայցը. Hetq.amՍուրեն Պապիկյանն է հրահանգել լուծարել ամբիոնը. «Հրապարակ»Գումարը փոխանցվել է պետբյուջե, այն ոչ ոք չի յուրացրել, բայց Աշոտյանը նստած է. «Հրապարակ»Գլխավոր դատախազի հրամանով` 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժԻշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է. Տիգրան ԱբրահամյանՎիճաբանություն՝ Արարատի մարզում․ ձերբակալվել են մասնակից 7 անձինքԵրևանում ձերբակալվել է մաթեմատիկոս և բլոգեր Միխայիլ Վերբիցկին
Պահը վաղուց է հասունացել, սին հույսերով չեք խաբի. եթե այս պահին ոչինչ չարեցիք, ապա հետո էլ ոչինչ չի լինի
ԱՄՆ-ն առաջին անգամ 47 տարվա ընթացքում հարգում է Իրանի ինքնիշխանությունը․ Արաղչի«Եթե ինձ ինչ-որ բան լինի, ձեզ ձիգ կպահեք». կրտսեր սերժանտ Գարիկ Արևիկյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունու շրջանի Քերթ գյուղումԺողովրդին համարում է կաշառակեր. կլինե՞ն դատական հայցադիմումներ. «Փաստ»Հայաստանը կորցրել է մոտ 4 մլրդ դոլարի պաշար, որն օգտագործում է Ադրբեջանը. «Փաստ»Կընդունի, բայց չի շնորհավորի. «Հրապարակ»«Ես անձամբ կկտրեմ իմ երկու ձեռքերը, բայց մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չեմ տա». Փաշինյանը՝ 2020-ին Հունիսի 16-ի խորհրդարանը․ արդյոք իշխանությունը պատասխաններ կտա. «Ժողովուրդ»ԸԸՀ անդամներն աշխատավարձ չեն ստանա. «Հրապարակ»Ռուսաստանից ժամանած ՀՀ քաղաքացիները ՔՊ-ի համակիրներ էին. «Հրապարակ»Ինչպես կարող է «հաղթած» ուժն իրեն այսպես պահել. «Փաստ»Իշխող թիմում մի քանի սցենար ունեն. «Հրապարակ»Ինչու՞ է նորընտիր խորհրդարանը ոչ լեգիտիմ. իրավական տեռորի և արդյունքների խմբագրման ժամանակագրությունը. «Փաստ»Ճգնաժամի ֆոնին Կոլումբիայից 100 տոննա մարդասիրական բեռով նավ է ժամանել ԿուբաԻրանը իրեն հաղթող է համարում հակամարտությունումԿիրանցում քվեարկության պատկերը բացահայտելուց հետո քաղաքացին ազատվել է աշխատանքիցՄեկնարկել է ֆուտբոլի աշխարհի առաջնության Կանադա – Բոսնիա և Հերցեգովինա հավաքականների հանդիպումըԻշխանությանը մի քայլ է մնացել ընդդիմադիր քաղաքական խոսույթը քրեականացնելու համար. Աբրահամյան30-ամյա տղամարդը «աջ աչքի հատակի ծակшծ-կտրшծ արյnւնահոսող վերք» ախտորոշմամբ հոսպիտալացվել էԱնկարան հույս ունի ԱՄՆ-ի և Իրանի միջև կայուն խաղաղության հասնելԿԸՀ-ի նոր ամփոփումը փոխել է մի շարք ցուցանիշներ
Տեսանյութ

Մի շարք հարկ վճարողներ, հատուկ պահվող շտեմարանի միջոցով թաքցրել են 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն (տեսանյութ)

 ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով հանցավորության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, ՀՀ քննչական կոմիտեի աշխատակիցների հետ համատեղ մշակած և ձեռնարկած լայնածավալ համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտել է ավելի քան 34 մլրդ դրամի ստվերային շրջանառություն։  Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից:

Այսպես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ ՀՀ քաղաքացի Տ․ Մ․-ն հիմնադրել է ՍՊ ընկերություն, որի անվամբ իրականացնում է հաշվապահական հաշվառման ծրագրերի և կառավարման համակարգերի ստեղծման, տվյալների պահոցների պահպանման և այդ ծրագրերի սպասարկման աշխատանքներ։ Նույն տեղեկությունների համաձայն, ընկերությունը մի շարք հարկ վճարողների հետ նախօրոք ձեռքբերված փոխադարձ համաձայնություններով, ինչպես նաև հարկ վճարողների պատվերների հիման վրա, մշակել և ստեղծել են առևտրային և հաշվապահական հաշվառման ծրագրեր: Այդ ծրագրերում դիտավորությամբ ներդրվել են պայմաններ և հատուկ գործիքներ հարկ վճարողների կողմից իրական շրջանառությունները և հարկվող օբյեկտները թաքցնելու համար։ Այդ նպատակով, սպասարկվող առևտրի կետերում հսկիչ-դրամարկղային մեքենաներն ինտեգրվել են արտաքին առևտրային ծրագրերին և գեներացվող ֆիսկալ հասույթները ՊԵԿ տեղեկատվական բազա են ուղարկվել հենց այդ ծրագրերի միջոցով։

Ձեռնարկվել են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ: Պարզվել են ընկերության գործունեության ստույգ վայրերը, նույնականացվել են բոլոր աշխատակիցները, որից հետո գրասենյակները և աշխատակիցները տևական ժամանակ վերցվել են օպերատիվ հսկողության տակ։ Պարզվել են յուրաքանչյուր աշխատակցի աշխատանքային պարտականությունները, լիազորությունները և դերակատարումը՝ առևտրային և հաշվապահական հաշվառման ծրագրերի ստեղծման և հետագա սպասարկման գործում։

Ընկերությունը, մեծամասամբ դեղատնային և բժշկական սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողների համար,  փոխադարձ համաձայնությամբ, ստեղծել է առևտրային և հաշվապահական հաշվառման այնպիսի ծրագրեր, որոնցում ներդրված հատուկ գործիքների միջոցով հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման արդյունքում, ձևավորվող իրացման շրջանառության մի մասը չի ներառվել հարկվող շրջանառության մեջ: Այս կերպ հնարավորություններ և պայմաններ են ստեղծվել ստվերային շրջանառության առանձնացված հաշվառում վարելու համար։ Ընդ որում, ընկերության կողմից ստեղծված ծրագրային ապահովումը նաև հնարավորություն է ընձեռել հսկիչ-դրամարկային մեքենաներում մուտքագրման և հարկային մարմին ուղարկման ենթակա ապրանքների իրական անվանացանկը փոխարինելու այլ ապրանքներով։ Պարզվել է, որ ՍՊԸ-ի առևտրային ծրագրերի տվյալների բազայի մի մասը պահպանվում է այլ վայրում գործող մեկ այլ ՍՊ ընկերության մոտ։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ձեռք բերվել, որ նման հանցավոր գործելաոճով, դեղատնային և բժշկական սպասարկման ոլորտում գործող 9 հարկ վճարողի կողմից պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ ընդհանուր 2,9 մլրդ դրամի վնաս։ Որոշ դեղատների կողմից իրացվել են մի քանի տասնյակ անվանումներով ՀՀ-ում չթույլատրված և չգրանցված դեղամիջոցներ։

Առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախախաձեռնվել է քրեական վարույթ։ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության և ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչության աշխատակիցները համատեղ մի շարք հասցեներում միաժամանակ կատարել են խուզարկություններ, որոնց արդյունքում առգրավվել են նախաքննությանը անհրաժեշտ իրերը ու փաստաթղթերը։

Մասնավորապես, ընկերության սերվերային համակարգից վերցվել են առևտրային ծրագրերում առկա ավելի քան 53 հարկ վճարողի վաճառքների վերաբերյալ տեղեկատվություն, իսկ տվյալների պահպանությունը ստանձնած ընկերությունից վերցվել են առևտրային ծրագրերի բազաները։

Միաժամանակ, վարութային գործողությունների արդյունքում զննվել է առգրավված տվյալների շտեմարանը (սերվերը), որի արդյունքում վեր են հանվել մի շարք հարկ վճարողների վաճառքներից ձևավորված իրական հասույթները։

Տվյալների համալիր վերլուծությամբ պարզվել է, որ մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթեր տրամադրելու արդյունքում թաքցվել է շուրջ 34 մլրդ․ դրամի իրացման շրջանառություն, չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել շուրջ 10 մլրդ դրամ հարկ։ Ընդ որում հարկ է նշել, հայտնաբերված հարկի գումարները դեռ էապես ավելանալու միտում ունեն, քանի որ առգրավված տվյալների շտեմարանը զննվել է ոչ ամբողջ ծավալով, ներկայումս ուսումնասիրությունները շարունակվում են չվճարված հարկի վերջնական չափը հստակեցնելու նպատակով:

Քրեական վարութի շրջանակում, մեկ ընկերության  անվամբ գործող 61 դեղատներում, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ վայրերում, դատարանի որոշումների հիման վրա, օրենքով սահմանված կարգով իրականացվել են խուզարկություններ։ Արդյունքում, հայտնաբերվել և առգրավվել են քրեական վարույթով կարևոր նշանակություն ունեցող առարկաներ և փաստաթղթեր, միաժամանակ վարութային գործողությունների շրջանակներում կասեցվել են դեղատների գործունեությունը:

Տվյալ ընկերության կողմից, վարութային գործողությունների արդյունքում, արդեն իսկ ներկայացվել է ճշտված հարկային հաշվարկներ: Առաջացել է 1 մլրդ դրամի լրացուցիչ հարկային պարտավորություններ, որից վերականգնվել է 350 մլն դրամը։ 

Նախաքննությունը և հետաքննությունը շարունակվում են, իրականացվում են վարույթային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրաված անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պաճառված վնասը ամբողջությամբ վերականգնելու ուղղությամբ։

Պետական եկամուտների կոմիտեն տնտեսվարող սուբեկտներին  հորդորում է զերծ մնալ հաշվապահական հաշվառման փաստաթղթերում ակնհայտ կեղծ տվյալներ ներառելուց։ Այդ նպատակով չկիրառել ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաներ, չմիջամտել հսկիչ-դրամարկղային մեքենայի բնականոն աշխատանքին։ Նշենք, որ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը հետևողական է լինելու հարկային մարմին ներկայացվող հաշվարկ հաշվետվություններում արտացոլված եկամուտների և ծախսերի արժանահավատությունը պարզելու հարցում։

Հարկեր չվճարելու դիտավորությամբ նման հանցավոր մեխանիզմներ ստեղծելու դեպքում ՊԵԿ-ը հիշեցնում է, որ մեղավորները կենթարկվեն պատասխանատվության օրենքի ողջ խստությամբ։

Ծանուցում՝  հանցագործության համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: