Իսլամական աշխարհը պետք է դադարեցնի հարաբերությունները սիոնիստական ռեժիմի հետ. Մասուդ Պեզեշկիան
Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանը հայտարարել է, որ իսլամական աշխարհը պետք է դադարեցնի հարաբերությունները սիոնիստական ռեժիմի հետ։
Իրանի նախագահի խոսքով՝ իսլամական աշխարհը պետք է գործնական քայլեր ձեռնարկի տնտեսական, մշակութային և սոցիալական ոլորտներում՝ Իսրայելի հետ կապերը խզելու համար։
«Իսրայելը անում է այն, ինչ ուզում է համաշխարհային ասպարեզում, ցավոք, Միացյալ Նահանգների և որոշ եվրոպական երկրների աջակցությամբ», - հավելել է նա։
Պեզեշկիանը նշել է, որ միայն մուսուլմանական միասնությունը կարող է կանգնեցնել ագրեսիան և միջազգային օրենքների խախտումները։