ՆԱՏՕ-ն փաստացի պատերազմ է մղում Ռուսաստանի դեմ. Պեսկով
Հյուսիսատլանտյան դաշինքը փաստացի պատերազմ է մղում Ռուսաստանի հետ, քանի որ այն ուղղակի և անուղղակի աջակցություն է ցուցաբերում Ուկրաինային։
Այս մասին հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
«ՆԱՏՕ-ն Ուկրաինային տրամադրում է ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի աջակցություն։ Հետևաբար, կարելի է բացարձակապես վստահաբար ասել, որ դաշինքը պայքարում է Ռուսաստանի դեմ», - ասել է նա։
Պեսկովի խոսքով՝ սա ակնհայտ փաստ է, որը որևէ ապացույցի կարիք չունի: