Խաղաղության օրակարգի հեղինակը Հայաստանի ժողովուրդն է. Փաշինյան
Հայաստանի ժողովուրդն է խաղաղության օրակարգի հեղինակը: Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն-2025» միջազգային երկօրյա համաժողովի ժամանակ։
Նա ընդգծել է, որ ինքը խաղաղության սոցիալիզացիայի մասին չի խոսում:
«Ես կարծում եմ, որ Հայաստանի ժողովուրդն է խաղաղության հայեցակարգի հեղինակը: Մեր ժողովուրդն է խաղաղության օրակարգի հեղինակը»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ դրա ապացույցն իր վարչապետ լինելու փաստն է։
Փաշինյանը նաև նկատեց, որ «քաղաքական և մտավորական վերնախավի» շրջանում հարցման դեպքում շատերն իր վարչապետությանը դեմ կարտահայտվեն:
«Եվ սրա համար եղել են ջանքեր, կոչեր, հավաքներ և այլն: Իսկ ինչի՞ հաշվին է կայուն ՀՀ իշխանությունը: Շա՞տ փող ենք ծախսում, հիբրիդային տեխնոլոգիանե՞ր ենք օգտագործում. ո՛չ, բացարձակապես: Սա հաջորդ շրջադարձային կետն է մեր ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում: Որովհետև մեր ժողովրդի հազարամյա պատմության ընթացքում բանաձևը եղել է հետևյալը՝ էլիտաները ստեղծել են խոսույթներ և պարտադրել են ժողովրդին»,- ասաց Փաշինյանը։