Ընտրություններ, այսպես թե այնպես, լինելու են, բայց մինչ այդ Փաշինյանն անդառնալի բաներ կարող է անել․ Մամիջանյան
ՀՀԿ-ն չի քննարկում ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը, որովհետև մենք զբաղված ենք իմպիչմենտի նախապատրաստություններով։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա հույս ունի, որ իրենց բոլոր գործընկերները դրանում կաջակցեն։
«Ընտրություններ այսպես, թե այնպես լինելու են, բայց մինչ այդ Փաշինյանն անդառնալի բաներ կարող է անել»,- ասաց Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կողմից իմպիչմենտի հարցով խորհրդարանական լսումներ կազմակերպելու նպատակին, ապա Մամիջանյանը վստահեցրեց, որ այդ օրն ավելի շատ լուծումների մասին է։
«Ակնկալում ենք լսել լուծումներ, տարբերակներ, որոնք կիրառական հնարավոր են դարձնում Հայաստանում իշխանափոխությունը»,- ասաց նա։