Պեսկովը հայտնել է՝ դեռ հայտնի չէ, թե ով կներկայացնի Ռուսաստանը Մելանյա Թրամփի հանդիպմանըՌԴ ԱԳՆ-ն բողոք է հայտնել Նորվեգիային՝ ռուսական ակտիվների կալանքի պատճառովԻրանի հնարավոր պատասխան հարվածների աշխարհագրությունը կարող է ներառել նաև Ադրբեջանը․ ՈսկանյանՄԱԿ-ն ընդունել է Բելառուսի՝ նոր տեսակի զանգվածային ոչնչացման զենքն արգելելու բանաձևըՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհամախմբի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներինԹրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասինՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսը վիրահատվում է«Իշխանությունը հավերժ չէ, պատասխանատվությունը մնում է»․ ՀասրաթյանԵԱՏՄ-ն և Հարավային Աֆրիկայի զարգացման համայնքը պայմանավորվել են ակտիվացնել համագործակցությունըԱրամ Ա կաթողիկոսն օրհնել է Մայրավանքի կիրակնօրյա վարժարանի սաներին՝ ուսումնական տարվա մեկնարկի առթիվԻնչպե՞ս է բացառապես աշխատավարձ ստացած ՔՊ-ականը դարձել 100 մլն արժողությամբ հանքի սեփականատերՕհանավան գյուղի մոտ վթար է տեղի ունեցել, նախնական տվյալներով՝ կան զոհերԽոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ Ուշիի ոլորաններում 8 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվելՄերձավորարևելյան դաշինք՝ ընդդեմ ո՞ւմՓեզեշքիան. «Եթե ժողովուրդը մեզ հետ լինի, թշնամին ոչինչ չի կարողանա անել»Ցավոք, այս հակամարտություններից յուրաքանչյուրում լուրջ սրացում են հասունանում․ ԶաքարյանԼուկաշենկոն առաջարկել է Թրամփին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար նշանակելԽանջյան փողոցի նորոգման պատճառով նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 1-ը կայանման սահմանափակում կգործիԱդրբեջանն անցանկալի անձ է հայտարարել իրանցի 14 քաղաքական, կրոնական գործիչների և լրագրողներիԻրավախախտման դեպքեր են հայտնաբերվել «Գեդեոն Ռիխտեր» և «Թեո Ֆարմ» առևտրային օբյեկտներումԻրանում վերջին օրերին քրդեր են ձերբակալվելՈվքեր են Փաշինյանի հետ մեկնել ԲրյուսելՎրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինԵՄ մաքսային համակարգում հայկական ապրանքների արտոնությունները կարտացոլվեն այսօր երեկոյան․ ԱԳՄԱԻրանը չի բացի Հորմուզի նեղուցը, քանի դեռ ԱՄՆ-ը չի կատարել Թեհրանի բոլոր յոթ պայմաններըՎանաձորում հարևանական վեճն ավարտվել է մահվամբ․ համայնքային ոստիկան է հոսպիտալացվելԴոնալդ Թրամփը հերքել է ԱՄՆ-ում զինամթերքի պակասի մասին տեղեկություններըՌուսաստանը ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանին պարգևատրել է «Համագործակցության համար» կրծքանշանովՓաշինյանը Բրյուսելում ներկայացրել է ԵՄ-ի հետ հարաբերությունների և TRIPP նախագծի հեռանկարներըԱՄՆ-ում մահացել է հայազգի գործարար և Ռոդ Այլենդի նահանգի նախկին պատգամավոր Արամ ԿարապետյանըՓաշինյանը չի բացառել, որ Հայաստանը ԵՄ անդամակցության հայտ կներկայացնի 2027-2028 թվականներինՌուս-ուկրաինական բանակցությունները վերսկսում են. հայտնի է դրա անցկացման վայրը և ամսաթիվըԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7 տոկոսիՔննարկվել են երկկողմ էներգետիկ համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից է. ՏԿԵ նախարարի տեղակալՄ. Մելքոնյան փողոցում կկազմակերպվի կարգավորվող հետիոտնային անցումՏիգրան Սիմոնյանը նշանակվել է ԿԳՄՍ նախարարի տեղակալՄհեր Գրիգորյանը մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին․ քննարկվել են շուրջ չորս տասնյակ հարցերՀայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղություն կա․ Փաշինյանը՝ ԲրյուսելումԻնքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող կալանավորվեցին. ArmLurՇարունակվում է ՀՀ-ի դեմ պետական զավթողական ծրագրերի առաջմղումը Ադրբեջանի կողմից․ ՀայրապետյանՀողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված Հարություն Հովհաննիսյանի աճյունըՔննարկվել է ՀՀ-ԵՄ հարաբերություններին և համատեղ ծրագրերի ընթացքին վերաբերող հարցերԿասեցվել է Գոռավանի «Պանիր Չանախ» արտադրատեսակի արտադրությունըՀրազդանին կվերադարձվի 127 մլն 531 հազար դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը մասնակի բավարարվել էԽցանումների առաջացումից խուսափելու նպատակով՝ Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինիՎեհափառը բարձր է գնահատել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի աջակցությունը՝ Արցախից տեղահանված ընտանիքներինՆարեկ Նալբանդյանի հետ կապված վարույթներից մեկով մեղադրյալ ներգրավվելու որոշում է կայացվել. ՔԿ նախագահՀասկանում եմ Փաշինյանի հետ աշխատելու վատ հետևանքները. կոչ կանեմ տիկին Գալյանին չվրդովվել․ Քրիստինե Վարդանյանը՝ Սրբուհի Գալյանի հայտարարության մասինՖրանսիայում ցույցերը շարունակվել են. մեկ օրում ձերբակալվել է 240 մարդ
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները զինված ուժերին հերթական հարվածը հասցնելու տրամաբանության մեջ են. Շիրազ Խաչատրյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը գրում է.

«Նիկոլը նշում է, որ «եթե անվտանգության թիվ մեկ գործիքը բանակն է, ուրեմն դու չունես անվտանգություն: Բանակը պիտի լինի անվտանգության ամենավերջին գործիքը…»։

Առաջին հայացքից այս արտահայտությունը կարող է հիշեցնել համալսարանի առաջին կուրսի քաղաքագիտության դասախոսություն, թվում է, թե սովորական բան է ասում: Բայց իրականում այն ոչ թե քաղաքագիտական դիտարկում է, այլ ավելի շատ մանիպուլյատիվ հնարք է, որն ունի քաղաքական ենթատեքստ և հստակ նպատակ։

Անվտանգությունը, անկասկած, միայն բանակով չի սահմանափակվում։ Այն ներառում է մի ամբողջ բազմաշերտ համակարգ՝ տրանսպորտ, լոգիստիկա, էներգետիկ և պարենային անվտանգություն, առողջապահություն, կրթություն, տեխնոլոգիաներ, նորարարություններ, դիվանագիտություն և այլն։ Այդ ամենը միասին է ձևավորում պետության պաշտպանունակության և կենսունակության ընդհանուր պատկերը։

Բայց այստեղ կա մեկ կարևոր ճշմարտություն․ եթե այս բոլոր բաղադրիչները կարևոր են, ապա դրանցից ամենագլխավորը, առանց որի մնացածը պարզապես կփլուզվեն, բանակն է։ Զինված ուժերը հանդիսանում են այն հիմնաքարը, որի վրա կառուցվում է մնացած անվտանգային ճարտարապետությունը։

Պատմությունն ու ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները ցույց են տալիս, որ չկա որևէ լուրջ պետություն, որը իր անվտանգության ռազմավարությունում առաջնային տեղ չի տալիս բանակին։ Այսօր աշխարհակարգը առավել քան երբևէ անբևեռ ու անկանխատեսելի է, ռիսկերն ու սպառնալիքները ծագում են ամեն վայրկյան։ Եվ հենց այս պայմաններում զինված ուժերն են դառնում պետությունների անվտանգության գլխավոր երաշխավորը։

Արդյո՞ք որևէ մեկը կկարողանա մատնանշել գերհզոր պետություն կամ քաղաքատնտեսական միավորում(օրինակ՝ Եվրամիություն), որը իր ռազմավարության հիմքում բանակը երկրորդ պլան է մղել։ Հակառակը՝ Եվրոպան հասկանալով, թե ինչ խնդիրների առաջ է բախվելու, կանաչ էներգետիկայի և այլ ստրատեգիաներին զուգահեռ, սկսել է մեծացնել ռազմական բյուջեները և ուժեղացնում է համատեղ պաշտպանական կարողությունները։

Նույն տրամաբանությամբ գործում են նաև մեր անմիջական հարևանները՝ Թուրքիան և Ադրբեջանը, որոնք իրենց հարցերը տարածաշրջանում լուծում են առաջնահերթ ուժի լեզվով։ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Իրանը և մյուսները ևս իրենց ռազմավարական հաշվարկներում առաջնահերթ տեղ են հատկացնում զինված ուժերին։

Այս պայմաններում Հայաստանի ներկայիս ղեկավարի արտահայտությունները ոչ թե վտանգավոր անտեղյակության նշան են, այլև տեղավորվում են ներկա կառավարիչների կողմից զինված ուժերին հերթական հարված հասցնելու տրամաբանության մեջ։

Հայաստանի անվտանգությունը հնարավոր չէ պատկերացնել առանց ուժեղ բանակի։ Այո՛, դիվանագիտությունը, կրթությունը, տնտեսությունը և տեխնոլոգիաները անչափ կարևոր են։ Բայց դրանց գոյության և զարգացման երաշխավորը հենց բանակն է։ Առանց բանակի պետությունը մնում է անպաշտպան, իսկ անպաշտպան պետությունը՝ դատապարտված է կործանման…»: