Ջորջ Սորոսը բազմաթիվ հանցագործություններ է կատարել մարդկության դեմ. Իլոն Մասկ
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը պնդում է, որ հունգարա-ամերիկացի ֆինանսիստ և միլիարդատեր Ջորջ Սորոսը մարդկության դեմ բազմաթիվ հանցագործություններ է կատարել:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել էր հետաքննել Սորոսին՝ երկրի տարբեր քաղաքներում բողոքի ցույցերի կազմակերպման կապակցությամբ:
«Սորոսի մարդկության դեմ հանցագործությունները բազմաթիվ են և բազմազան»,- գրել է Մասկը X սոցիալական ցանցում՝ պատասխանելով սոցիալական ցանցի օգտատիրոջը, որը գրել էր, որ Մասկը գիտի, թե ինչ է արել Ջորջ Սորոսն Ամերիկայի և Եվրոպայի հետ:
Մի շարք երկրներում Սորոսին մեղադրել են ներքին գործերին միջամտելու մեջ: Լրատվամիջոցներում Սորոսը հաճախ կապվում է ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության հետ: