Իլհամ Ալիևն այցելել է օկուպացված Արցախի Իվանյանի շրջան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ այցի շրջանակներում հանդիպել է Արցախում բնակեցված ադրբեջանցիներին:
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ալիևը այցելել է օկուպացված Արցախի Իվանյանի շրջան և հանդիպել մի շարք գյուղերում բնակություն հաստատած, նախկինում անտուն ադրբեջանցիներին:
Այցի ընթացքում նա զրուցել է օկուպացված հայկական գյուղերում ապրող մարդկանց հետ: Նշենք, որ 2025 թվականի ընթացքում Ադրբեջանը ակտիվ տեմպերով շարունակում է անտուններով բնակեցնել հատկապես օկուպացված Արցախի Իվանյանի շրջանը: