Պատմությունը շատ մութ էր, և անձամբ ես չեմ բացառում բեմականացում՝ ինչ-որ նպատակով. քաղաքագետը՝ ենթադրյալ Կարեն Ավանեսյանի մասնակցությամբ օկուպացված Ստեփանակերտում տեղի ունեցած միջադեպի մասին
Ադրբեջանցիների մոտ իսկական հակահայկական կրքեր են բորբոքվել, տպավորություն է, որ մարդակերների հասարակություն է»։ Այս մասին գրում է քաղաքագետ Արա Պողոսյանը՝ անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից տարածած վերջին դեպքի արձագանքներին։
Հիշեցնենք, որ ադրբեջանական ԶԼՄ-ները տարածել են կադրեր, ենթադրյալ Կարեն Ավանեսյանի կողմից օկուպացված Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում իբր Բաքվի բռնապետի ժամանման ընթացքում միջոցառման վայրին մոտենալուց։ Ըստ ադրբեջանական աղբյուրների ենթադրյալ Կարեն Ավանեսյանը զինված է եղել ինքնաձիգով և նռնակներով։ Հաղորդվում է, որ փոխհրաձգության ժամանակ Կարեն Ավանեսյանը վիրավորվել և «ձերբակալվել» է, ադրբեջանցիներից էլ կա վիրավոր։
Պողոսյանը նշում է. «Պատմությունը շատ մութ էր, և անձամբ ես չեմ բացառում բեմականացում՝ ինչ-որ նպատակով։ Ամեն դեպքում ժամանակը ցույց կտա»։