Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել եմ մի պարզ պատճառով․ Փաշինյան
«Ինչո՞ւ եմ ես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։ Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն-2025» անվտանգային միջազգային համաժողովի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Ինչո՞ւ։ Մի պարզ պատճառով։ Յուրաքանչյուր երկրի տարածքային ամբողջականությունը պարփակված է հարևանների տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար, ինչո՞ւ եմ ես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որպեսզի ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ուրիշ ճանապարհ պարզապես չկա։ Մենք հետևողականորեն իրականացնում ենք լեգիտիմության վրա հիմնված անվտանգության այդ ռազմավարությունը և այդ ռազմավարությունն է հնարավոր է դարձրել խաղաղությունը»,-ասաց Փաշինյանը