Իսպանիայում ցույցեր են. բախվել են ոստիկաններն ու ցուցարարները
Իսպանական ոստիկանությունը ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ ճանապարհային հեծանվավազքի եզրափակիչ փուլում, որին մասնակցել է նաև իսրայելական թիմը։
Այս մասին հայտնել է El País թերթը։
Տեղեկությունների համաձայն՝ մոտ հարյուր ցուցարարներ սկսել են հարվածել պաշտպանիչ արգելապատնեշներին վերջնագծի մոտ։
Ավելի վաղ Mundo Deportivo-ն հայտնել էր, որ Վուելտա ա Իսպանիայի եզրափակիչ փուլը չեղարկվել է պաղեստինյան դրոշներով ակտիվիստների բողոքի ակցիաների պատճառով։
Նշվում է, որ ցուցարարները դուրս են եկել մրցուղի և օգտագործել ծխային ռումբեր՝ բախվելով ոստիկանության հետ։ Կան տուժածներ: