Արաբական երկրները դատապարտել են պաղեստինցիների վտարումը Գազայից
Արաբական և իսլամական երկրների առաջնորդները դեմ են արտահայտվել պաղեստինցիներին Գազայից վտարելու ցանկացած գործողության։
Այս մասին ասվում է Դոհայում կայացած երկրների գագաթնաժողովի հռչակագրի նախագծում։
«Մենք դատապարտում ենք Իսրայելի կողմից պաղեստինցի ժողովրդին 1967 թվականի օկուպացված տարածքներից վերաբնակեցնելու ցանկացած փորձ՝ ցանկացած պատրվակով: Մենք նաև ընդգծում ենք Գազայի հատվածը վերականգնելու արաբա-իսլամական ծրագրի իրականացման անհրաժեշտությունը՝ քաղաքական և տեխնիկական ասպեկտներով։ Վերակառուցումը պետք է սկսվի հնարավորինս շուտ», - ասվում է փաստաթղթում։