Պուտինի և Զելենսկու բանակցությունները տեղի կունենան շուտով. Թրամփ
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցությունները տեղի կունենան համեմատաբար շուտով։
Ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփն այս մասին ասել է Նյու Ջերսի նահանգի Բեդմինստեր քաղաքում Սպիտակ տան մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում։
Նա մանրամասնել է, որ դրանք տեղի կունենան Միացյալ Նահանգների մասնակցությամբ եռակողմ հանդիպման շրջանակներում։
«Մենք այս հարցը կլուծենք այս կամ այն կերպ, բայց համեմատաբար շուտով», - ասել է Թրամփը։