Ադրբեջանն անտուններով բնակեցրել է օկուպացված Արցախի Քարվաճառ քաղաքը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանձնարարականի համաձայն՝ շարունակվում է անտուն ադրբեջանցիների բնակեցումը օկուպացված Արցախում:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական Report-ը, օկուպացված Քարվաճառում բնակեցվել են ընտանիքներ, որոնք նախկինում ապրել են երկրի տարբեր շրջաններում, հիմնականում ժամանակավոր բնակավայրերում՝ հանրակացարաններում, առողջարաններում և վարչական շենքերում։
Այս փուլում քաղաք է տեղափոխվել 32 ընտանիք՝ 139 մարդ։