ՔՊ-ն Նիկոլի սեփականությունն է, կուզի` վարձով կտա Քըլըչին, Հաջիևին կամ ասենք Բայրամովին․ քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը, անդրադառնալով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ու Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հջիևի միջև ձեռքսեղմմանը, գրել է․
«ՔՊ-ն Նիկոլի սեփականությունն է ու Նիկոլը ինչպես ուզի կարող է քշել։ Կուզի` վարձով կտա Քըլըչին, Ֆիդանին, Հաջիևին կամ ասենք Բայրամովին։ Դա իրենց գործն է ու ինձ հետաքրքիր չէ, թե ով կքշի ՔՊ-ն, սակայն ինձ մտահոգում է այն, որ սրանք Հայաստանի, հայերի, իմ ու քո անունից են անում այդ ամենը։
Թուրքերի հետ եղբայրություն են ուզում անել, խնդրեմ` թող գնան Անկարա, Բաքու, ու թող դա անեն իրենց խմբակի անունից…
Հ.Գ. Նկարում ԱՄՆ նորանշանակ «դեսպան» Նարեկ Մկրտչյանը բռնել է Ադրբեջանի նախագահի օգնական տխրահռչակ Հիքմեթ Հաջիևի ձեռքը՝ ռոմանտիկ զույգի տպավորություն ստեղծելով։ Գոնե մի քիչ տեսած պահեք…»։