Ձերբակալվել է ինքնաթիռը առևանգած անձը
Կիպրոսի իրավապահները ձերբակալել են Egypt Air ավիաընկերության՝ Կահիրեից Ալեքսանդրիա ուղևորվող ինքնաթիռն առևանգած անձին, ում պահանջով ինքնաթիռը վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքի օդանավակայանում: Այս մասին տեղեկացնում է Դոյչե Վելեն:
Կիպրոսի իշխանությունների տվյալներով, ձերբակալվածը հոգեպես անհավասարակշիռ մարդ է: Նա սկզբում պահանջել է Եգիպտոսում ազատ արձակել բանտարկյալներին, ապա ցանկացել է հանդիպել իր կնոջը, հետո էլ պահանջել իրեն ապաստան տրամադրել:
Կիպրոսի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Ալեքսանդրոս Զենոնը հայտարարել է, որ ինքնաթիռի առևանգումն ահաբեկչություն չէ: